Ջիլալի Աբդի (նոյեմբերի 25, 1943(1943-11-25), Սիդի Բել Աբաս, Ալժիր - փետրվարի 2, 2022(2022-02-02)[1]), ալժիրցի ֆուտբոլիստ, որը խաղացել է «Ուսմ Բել Աբես» ակումբում և Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականում[2]։

Ջիլալի Աբդի
արաբ․՝ جيلالي عبدي‎‎
Ծնվել էնոյեմբերի 25, 1943(1943-11-25)
ԾննդավայրՍիդի Բել Աբաս, Ալժիր
Մահացել էփետրվարի 2, 2022(2022-02-02)[1] (78 տարեկան)
Քաղաքացիություն Ալժիր
Մասնագիտությունֆուտբոլիստ

Կենսագրություն խմբագրել

1967-1969 թվականներին Ջիլալի Աբիդը վեց հանդիպում է անցկացրել Ալժիրի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 1967 թվականի ապրիլի 9-ին, Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (3:1 հաղթանակ)։ 1968 թվականին նա ազգային հավաքականի հետ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթին, որտեղ Ալժիրը միայն մեկ հաղթանակ է տարել Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ և երրորդ տեղով դուրս մնացել խմբից[3]։ Իր վերջին հանդիպումն անցկացրել է 1969 թվականի մարտի 23-ին, Մարոկկոյի դեմ (պարտվել է 1:0 հաշվով)[4]։

Ակումբային մակարդակում նա իր ողջ կարիերան անցկացրել է «Ուսմ Բել Աբես» ակումբում, որտեղ նա խաղացել է 14 մրցաշրջան։ 1990-1992 թվականներին նա եղել է այդ ակումբի գլխավոր մարզիչ։ 1991 Ալժիրի գավաթի խաղում նրա թիմը դարձել է հաղթող։

Ջիլալի Աբդին մահացել է 2022 թվականի փետրվարի 2-ին 78 տարեկան հասակում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 وفاة عبدي جيلالي اللاعب السابق للمنتخب الوطني واتحاد بلعباسAlgeria Press Service, 2022.
  2. hmong.wiki. «Джилали Абди». hmong.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  3. «African Nations Cup 1968 - Final Tournament Details». RSSSF. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  4. Fiche de Djilali Abdi sur dzfootball.free.fr
  5. «Décès d'Abdi Djilali ancien joueur de la sélection algérienne et ...». Algeria Press Service.

Արտաքին հղումներ խմբագրել