Ջերմիկ անկյուն, առաջին երկարաժամկետ խմբային տունը հաշմանդամ ծնողազուրկների համար։ Ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերին, «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր Նատալիա Ռիզիերիի կողմից։

Ջերմիկ անկյուն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածդեկտեմբեր 2005
Կայքfriendsofwarmhearth.org

Պատմություն

խմբագրել

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ը «ԱՄՆ-ի խաղաղության կորպուսի» հետ համատեղ ձեռնարկել և կյանքի են կոչել մտավոր թերզարգացած երիտասարդների համար նախատեսված «Ջերմիկ անկյուն» խմբակային տան մոդելը, որը ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է իրականացրել, նպատակ ունենալով հասարակության լիարժեք անդամներ դարձնել մտավոր թերզարգացած, հոգեկան թեթև խանգարումներով երիտասարդներին։ 2008 թվականին հիմնադրվել է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը, որը շարունակում է խմբային տան գործունեությունը։

Նպատակներ

խմբագրել

Ծրագրի նպատակներն են՝ բնակիչներին ապահովել անահատական խնամքով, բուժօգնությամբ և զարգացնել կյանքի կարևոր հմտությունները, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։

Ջերմիկ անկյուն խմբային տանը բնակվում է 30 տարին լրացած մտավոր և ֆիզիկական ախտորոշում ունեցող 14 բնակիչ։

Պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում են խմբային տան բնակիչների ձեռքի աշխատաները՝ նկարներ, գոբելեններ, ասեղնագործ աշխատանքներ, հուշանվերներ[1][2]։

Ծրագիրն իրականացնելու համար գնվել է եռահարկ առանձնատուն` իր փոքրիկ այգիով և օժանդակ կառույցով։ Ջերմիկ անկյունը գտնվում է Երևանի Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ), 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի 14/16-1 տանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին աղբյուրներ

խմբագրել