Ջերմաէներգետիկան Հայաստանում

Ջերմաէներգետիկա։ Բնագավառի առաջին թերմոդինամիկական հետազոտությունները կատարվել են Երևանի Պետական Համալսարանում և Երևանի Պետական Ինստիտուտում (Հակոբյան և ուրիշներ)։ Հետազոտվել են ՋԷԿ-երի ռեժիմների լավարկան հարցեր, մշակվել արտադրվող էլեկտրա-ջերմային էներգիաների միավորի համար վառելիքի տեսակարար ծախսի նվազեցման միջոցառումներ, վառելիքաէներգետիկական պաշարների օգտագործման արդյունավետության գնահատման մեթոդ (Ղուլոյան)։ Էներգետիկայի ԳՀԻ ջերմաէներգետիկայի լաբորատորիայում (Արշակյան և ուրիշներ) հետազոտվել են ջերմաֆիկացման, կենտրոնացված ջերմամատակարարման, էլեկտրական և այլ եռակի էներգամատակարարման համակարգերի զարգացման հարցեր։ ԵՊԻ-ում առաջարկվել են սառնասպառման տեսակարար չափաքանակների որոշման և սառնամատակարարման համակարգի հաշվարկի մեթոդներ, մշակվել են սառնա-ջերմասառնամատակարարման համակցված համակարգեր (Ղուլոյան, «Ջերմաև սառնամատակարարումը տաք կլիմայի պայմաններում», ուսումնական, 1973)։ Հետազոտվել է ջրի խորացող սակավության շրջաններում աշխատող ջէկի և ԱԷԿ-ի համար ցածր պոտենցիալ ունեցող լավագույն համալիրի ընտրության հարցը։ Խտացման (կոնդենսացում) հովացնող տեղակայանքների արդյունավետությունը բարձրացնելու և ջերմային թափոններն ագրոտեխնիկայում օգտագործելու նպատակով առաջարկվել են այդ տեղակայանքների վերակառուցման մեթոդներ, որոնք ներդրվել են Հրազդանի ՊՇԷԿ-ում։ ՀՀ-ում էներգետիկ, ճգնաժամի տարիներին (1992-1995) կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի արտադրական ծավալները և ջերմամատակարարման աղբյուրների թիվը կրճատվել է մոտ 20 անգամ։ 1995-1996 թվականներին ֆրանսիական ԲՍԵՕՄ ընկերության և էներգետիկայի ԳՀհ-ի համատեղ հետազոտություններով բացահայտվել է Երևան և Մասիս քաղաքների ջերմամատակարարման համակարգերի շատ ցածր արդյունավետությունը (համապատասխանաբար՝ 50 և 57 %), որը ջերմային էներգիայի շուկայի ձևավորման պայմաններում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը դարձնում էր անմրցունակ։ ՀՀ Կառավարության «ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման բնագավառի բարեփոխումների մասին» 2002 թվականի որոշմամբ հավանություն է տրվել 4 քաղաքների ջերմամատակարարման ռազմավար, նախագծին։ Հետազոտվել են շուկայի ջերմամատակարարման տարբեր սխեմաների և տեխնոլոգիաների տնտեսական ու մրցակցային առանձնահատկությունները, բացահայտվել է, որ և՝ կենտրոնացված, և՝ ապակենտրոնացված (անհատ, կամ խմբային) ջերմամատակարարման համակարգերը կարող են մրցունակ լինել ձևավորվող շուկայական միջավայրում։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։