Հայաստանի էներգետիկա
Հայաստանի էներգետիկա` էներգետիկայի ոլորտը Հայաստանում, վերաբերվում է էներգիայի (և մասնավորապես էլեկտրաէներգիայի) արտադրությանը, սպառմանը և արտահանմանը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990-ականների դաժան էներգետիկ ճգնաժամից հետո, Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման շնորհիվ, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել[1]։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և բնական գազի պաշարներ, սակայն դրանք պատշաճ հետազոտված չեն, և ներկայումս համարյա բոլոր նաֆթամթերքն և բնական գազը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008 թ. պահանջարկից երկու անգամ ավել բնական գազ մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979 թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը[2]։ Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում[3]։
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ[4]։ [փա՞ստ]
Նավթ
խմբագրելՀայաստանը չունի խոշոր հաստատված նավթի պաշարներ։ Նավթամթերքի պահանջարկի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից։ Խորհրդային ժամանակներում, վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղիղ երկաթգծով, սակայն Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սև ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից Հայաստան է ճանապարհվում երկաթուղային վագոններով։ Հայաստանում նավթամթերքի առաջարկը սահմանափակված է, հիմնականում արևելքից Ադրբեջանի և արևմուտքից Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքով։ Շրջափակումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց, չնայած 1994 թ. հայտարարած հրադադարի[5]։
Իրան-Հայաստան խողովակաշար
խմբագրելՀայկական և Իրանական իշխանությունները տարիներ շարունակ բանակցում էին Իրանից Հայաստան նավթատար (գոյություն ունեցող Իրան-Հայաստան գազատարից տարբեր) կառուցելու վերաբերյալ, որը Իրանի նավթը կմղի դեպի Հայաստան, սակայն մինչ օրս կառուցման համար կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել[6]։ Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը 2011 թ. հայտարարել էր, որ շինարարությունը կտևի երկու տարի և Հայաստանի համար կարժենա 100 միլիոն դոլար[6], նույն 2011 թվին Իրանի նավթի նախարարը նշում էր, որ 365 կիլոմետրանոց խողովակաշարը կարող է ապահովել հոսք 2014 թվին[6]։ Իրանը նախատեսում է խողովակաշարով Հայաստան արտահանել օրական շուրջ 1.5 միլիոն լիտր բենզին և դիզելային վառելիք։ Նավթամթերքների Հայաստանի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 400,000 տոննա[6]։
Բնական գազ
խմբագրելՀայաստանի էներգիայի սպառման ընդհանուր ծավալի մեջ բնական գազը մեծ մասնաբաժին ունի՝ հաշվարկվում է 50%։ Հայաստանը իր բնական գազի ողջ ծավալը ստանում է Ռուսաստանից (որն ունի աշխարհի բնական գազի ամենամեծ ծավալները և վերահսկում է Հայաստանի էներգետիկ ցանցի 80%-ը)[4]։ Հայաստանի բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է Հայռուսգազարդին։
Հայաստանի ջերմաէլեկտրակայանը (որն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի մոտ 24%-ը) օգտագործում է բնական գազ, դարձնելով Հայաստանը (ներկայումս) էներգետիկ կախյալ Ռուսաստանից ներկրվող գազից[7]։ Ավելին, բնական գազը երկրի ձմեռային ջեռուցման գլխավոր միջոցն է։
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան խողովակաշար
խմբագրելՌուսաստանի գազի արտահանման մենաշնորհ Գազպրոմը Հայաստանին գազ է մատակարարում Վրաստանի միջով անցնող խողովակաշարով[8]։ 2007 թ., Գազպրոմը Հայաստանին տրամադրել է 2 միլիոն խորանարդ մետրին հասնող ծավալով բնական գազ։ Որպես տարանցիկ երկիր Հայաստանը Վրաստանին հատուցել է Հայաստանի համար նախատեսված ողջ ծավալի մոտավորապես 10% -ը[9]։ Ռուսաստանի բնական գազը Վրաստան և Հայաստան է մատակարվում երկու գլխավոր խողովակաշարերով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարով (1,200մմ տրամագիծ) և Մոզդոկ-Թիֆլիս գազատարով (700 մմ տրամագիծ).[10] 2008 թ., Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 2.2 միլիոն խորանարդ մետր գազ[11]։
Իրան-Հայաստան գազամուղ
խմբագրելԻրան-Հայաստան բնական գազի խողովակաշար նոր գազատարը կառուցվել է 2008 թ. Հոկտեմբերին, այն սեփականացրել և գործարկում է Հայռուսգազարդ ընկերությունը։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո[12]։ Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի Իրանյան գազի մղման թողունակություն։ Չնայած Իրանը պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել, սակայն Հայաստանի էներգետիկայի նախարարը 2008 թ. հոկտեմբերին հայտարարել է, որ Հայաստանը Իրանյան գազի կարիքը դեռևս չունի[4]։
Վերլուծաբանները պնդում են, որ Իրանական գազի ներմուծման Հայաստանի դիմադրությունը Ռուսաստանի կողմից ճնշման արդյունք է, որը պահպանում է Հայաստանի բնական գազի շուկայի վրա իր մենաշնորհը[4]։ Հայռուսգազարդին (որի 68%-ը պատկանում է ռուսական գազի հսկա Գազպրոմին) է պատկանում Հայաստանի ներսում ներքին սպառողներին մատակարարող բնական գազամուղի ցանցը։ Բացի այդ, ամբողջովին Գազպրոմին է պատկանում խողովակաշարի վճռորոշ բաժինը, որը Հայաստանը հանձնել է մինչև 2009 թ. գազը Եվրոպական միջին գներից զգալիորեն ցածր գներով ներմուծելու համար։ Ըստ վերլուծաբանի Հայաստանը արդյունավետ փոխանակում է էներգակիրների իր հետագա հեռանկարները էժան գների հետ հենց հիմա։ Մինչդեռ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել իր գազի մատակարարումը Իրան-Հայաստան գազատարը շահագործելով, մինչդեռ Գազպրոմը այժմ վերահսկում է իր մրցակիցների մատակարարումը[12]։
2009 թ. Հայաստանը ներմուծել է 1-1.5 միլիոն խորամարդ մետր Իրանական գազ, որի դիմաց վճարել է հոսանք արտահանելով[11]։
Էլեկտրականություն
խմբագրելՉնայած հանածո վառելիքի բացակայության, Հայաստանն ունի էլեկտրակայանի արտադրության զգալի ներքին ռեսուրսներ։ 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի, 76% -ը։ ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը։ 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%։ Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ։ Հայաստանի ազգային էլեկտրական ցանցի քարտեզը կարելի է գտնել Global Energy Network Institute այստեղ. Ռուսաստանի միացյալ էլեկտրական ցանցին United Energy Systems of Russia է պատկանում Հայաստանի էլեկտրացանցերի 70%-ը[13]։
Ատոմակայան և միջուկային վառելիք
խմբագրելԱտոմային էներգետիկայի սկիզբն դրվել է 1966թ-ին, երբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը։ 2021թ․ Հայաստանը նշում է ատոմային ոլորտի 55-ամյակը[14]։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ կառուցվել է 1979 թ., ունի նախնական դրվածքային 815 ՄՎտ հզորություն, թեև նեկրայումս միայն մեկ բլոկն է գործում 407.5 ՄՎտ։ 2006 թ. ատոմակայանը ապահովում էր երկրի էներգիայի 42.9%-ը։ Միջուկային վառելիքը բերվում է Ռուսաստանից և այնուհետև Երևանից տեղափոխել ատոմակայան, քանի որ Թուրքիայի հետ սահմանը փակ է[5]։ Թեև Հայաստանի Հանրապետությունը ատոմակայանի միակ սեփականատերն է, այն կառավարվում է ռուսական ընկերության կողմից United Energy Systems Արխիվացված 2008-11-04 Wayback Machine (UES)[4][15] Մեծամորի ռեսուրսները կսպառվեն 2016 թ.։
Ջերմային էլեկտրակայաններ
խմբագրել2010 թ. ապրիլին ջերմաէլեկտրակայանը, (աշխատում էր Ռուսաստանից և Իրանից ներկրված գազով) ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ-երրորդը[16]։
Նոր ջերմային էլեկտրակայաններ
խմբագրել2010 թ. ապրիլին բնական գազով աշխատող ջերմային նոր էլեկտրակայան բացվեց Երևանում։ Այն անկախությունից հետո կառուցված ամենախոշոր էներգետիկ օբյեկտն է[16]։
Տես նաև
խմբագրել- Ատոմային էներգետիկան Հայաստանում
- Ջերմաէներգետիկան Հայաստանում
- Հիդրոէներգետիկան Հայաստանում
- Արևային էներգետիկան Հայաստանում
- Հելիոէներգետիկան Հայաստանում
- Հողմային էնեգետիկան Հայաստանում
- Հայաստանի Էլեկտրական Ցանցեր (ՀԷՑ) [ru: Электрические сети Армении ]
- Հայաստանի Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ
- Ռուսաստանի էներգետիկ քաղաքականություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "New Armenian Power Plant Set For Launch", Armenia Liberty (RFE/RL), December 21, 2010.
- ↑ Iran-Armenia Wind Farm, Renewable Development Initiative.
- ↑ «INOGATE website». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ARMENIA: NEW PROJECTS A STAB AT INDEPENDENCE FROM MOSCOW? Արխիվացված 2012-10-05 Wayback Machine, EurasiaNet.org, October 17, 2008.
- ↑ 5,0 5,1 Official Energy Statistics from the U.S. Government - Caucasus Region, Energy Information Administration of the U.S. Department of Energy
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 "No Firm Date Set For Work On Another Armenian-Iranian Pipeline", Armenia Liberty (RFE/RL), February 15, 2011.
- ↑ "Armenian Power Utility Rules Out Price Rise", Armenian Liberty (RFE/RL), July 28, 2008.
- ↑ "ARMENIA: GAS PRICE HIKE POSES CHALLENGE FOR GOVERNMENT" Արխիվացված 2014-04-21 Wayback Machine, EurasiaNet, April 24, 2008.
- ↑ "Georgia/Russia: Both Sides Move Closer On Gas Issues" Արխիվացված 2007-06-24 archive.today, Armenian Liberty (RFE/RL), December 21, 2005.
- ↑ Russian Gas Supplies to Georgia, Armenia Cut Over Pipeline Blasts - Ministry, RIA Novosti, January 22, 2006.
- ↑ 11,0 11,1 Armenia to import gas from Iran Արխիվացված 2013-04-19 archive.today, Interfax-Ukraine (December 22, 2009)
- ↑ 12,0 12,1 Resolving a Supply Dispute, Armenia to Buy Russian Gas, New York Times, April 7, 2006.
- ↑ THE ANNUAL REPORT RAO "UES OF RUSSIA" 2007 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, United Energy System of Russia, 2007.
- ↑ «Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Armenian Government, ZAO "INTER RAO UES" Sign Agreement Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, United Energy System of Russia, September 18, 2003.
- ↑ 16,0 16,1 "Armenia Inaugurates New Power Plant", Armenia Liberty (RFE/RL), April 20, 2010.