Ջերմաէլեկտրական սարք՝ չափիչ, ջերմաստիճանը, էլեկտրական հոսանքի ուժը, ավելի սակավ՝ լարումն ու հզորությունը չափող սարք։ Իրենից ներկայացնում է մագնիսաէլեկտրական չափիչ սարքի զուգակցում մեկ կամ մի քանի ջերմափոխակերպիչների հետ։

Կառուցվածք խմբագրել

Ջերմափոխակերպիչը բաղկացած է մեկ (կամ մի քանի) ջերմազույգից և տաքացուցիչից, որով անցնում է չափվող հոսանքը։ Տաքացուցիչից անջատվող ջերմության ազդեցության տակ ջերմազույգերի ազատ ծայրերի միջև առաջանում է ջերմային էլշու, որը չափվում է մագնիսաէլեկտրական չափիչ սարքով։

Ջերմափոխտկերպիչների չափման սահմանները ընդլայնելու համար կիրառում են հոսանքի բարձրհաճախային չափիչ տրանսֆորմատորներ։ Ջերմաէլեկտրական սարք ապահովում է չափումների համեմատաբար բարձր ճշգրտություն հաճախականությունների լայն տիրույթում և ցուցմունքների անկախությունը՝ տաքացուցիչով անցնող հոսանքի կորի ձևից։

Թերություններ խմբագրել

Ջերմաէլեկտրական սարքերի հիմնական թերություններն են՝ ցուցմունքների կախվածությունը շրջապատող միջավայրի ջերմաստիճանից, սեփական կարիքների համար էներգիայի զգալի ծախսը, մեծ գերբեռնվածքների (1,5 անգամից ոչ ավելի) անթույլատրելիությունը։

Կիրառում խմբագրել

Կիրառվում է գլխավորապես փոփոխական հոսանքի ուժի գործող արժեքի (մի քանի մկա-ից մինչե մի քանի տասնյակ ա) չափման համար՝ մի քանի տասնյակ հց-ից մինչև մի քանի հարյուր Մհց հաճախականությունների տիրույթում, 1-5% սխալանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։