Ջերասուն
Ջերասուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևելք, Արաքսի աջակողմյան վտակներից մեկի աջ ափին, Բասենի դաշտում։
Գյուղ | ||
---|---|---|
Ջերասուն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Ճառասուն, Ճերասուն, Ճիրասուն, Ճռասոն, Ճռասուն, Ջանասուր, Ջառասուն, Տիրացուի գյուղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրել1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 34 հայ գաղթել է Կովկաս։ Մնացած հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զոհվել է Կամախի կիրճում։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 66 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին 120 տուն՝ հիմնականում հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 400
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն