Ջերալդ Մեսսի (անգլ.՝ Gerald Massey, մայիսի 29, 1828(1828-05-29) - հոկտեմբերի 29, 1907(1907-10-29)), անգլիացի բանաստեղծ, սիրողական մակարդակի եգիպտագետ։

Ջերալդ Մեսսի
Ծնվել էմայիսի 29, 1828(1828-05-29)
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1907(1907-10-29) (79 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և փիլիսոփա
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
 Gerald Massey Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մեսսին ծնվել է աղքատ ընտանիքում։ Նա երեխա ժամանակ աշխատել է մետաքսամանական ֆաբրիկայում, որտեղից դուրս է եկել՝ անցնելով ավելի հեշտ աշխատանքի։

1880 թվականից մինչև 1907 թվականը Մեսսին ղեկավարել է «Դրուիդների միաբանություն» անվամբ կրոնական շարժումը։ Նրա աշխատանքները տպագրվել են «Ազատության ոգի» ամսագրում` հետագայում դառնալով այդ ամսագրի խմբագիրը։ Մեսսին ընդամենը քսաներկու տարեկան էր, երբ հրատարակեց իր «Ազատության ձայները և սիրո երգերը» պոեմի առաջին հատորը (1850)։ Այնուհետ նա տպագրել է The Ballad of Babe Christabel (1854), War Waits (1855), Havelock’s March (1860) և A Tale of Eternity (1869) ստեղծագործությունները։ Շատ տարիներ անց 1889 թվականին, Մեսսին հրատարակեց իր լավագույն երկհատոր գիրքը՝ «Իմ լիրիկական կյանքը»։ Բացի այդ, նա հրատարակել է ոգեկոչություն և Շեքսպիրի սոնետներին նվիրված ստեղծագործություններ (1872 և 1890), ինչպես նաև պեկուլյատիվ ուղղությամբ աստվածաբանական աշխատանքներ։

Թեորիաներ խմբագրել

Սակայն նրան ճանաչում է բերել եգիպտագիտւթյամբ տարվածությունը և այդ թեմայով գրված գրքերը՝ The Book of the Beginnings և The Natural Genesis։ Մահվանից կարճ ժամանակ առաջ Մեսսին հրապարակել է Ancient Egypt: The Light of the World գիրքը, որտեղ համեմատել է հրեա-քրիստոնեական և եգիպտական կրոնները, ինչն այդ ժամանակ երկիմաստ արձագանք ստացավ[1][2][3][4][5]։ Օրինակ՝ Հորուսի և Քրիստոսի կյանքի դրվագների միջև համընկնումները չեն գտնում որևէ հավաստիացում կամ նույնիսկ եգիպտական կրոնական աղբյուրներում նշումներ չկան այդ մասին, Մեսսիի նշումներում նաև բացակայում են Օսիրիս ու Հորուս անունների տարբերակների համընկնումները։

Ծննդյան տարեթիվ խմբագրել

Բազմաթիվ քննադատներ նշել են, որ ներկայացվող զուգահեռների զգալի մասը, որը վերաբերվում է Քրիստոսի և Հորուսի ծննդյան ամսաթվի դեկտեմբերի 25-ը լինելուն, մատնանշում է, որ Նոր Կտակարանում չկա ոչ մի հիշատակում Քրիստոսի ծննդյան ամսաթվի մասին։ Հայտնի է, որ դեկտեմբերի 25 ընտրվել է Եկեղեցու կողմից որպես Սուրբ Ծննդյան ամսաթիվ միայն IV դարում, քաղաքական նկատառումներով՝ ձմեռային արևադարձի հեթանոսական տոնակատարությանը փոխարինելու նպատակով[1][2][3][6]։ Կարրիերը մատնանշում է, որ վաղ քրիստոնյաները չէին համարում, որ Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25֊ին։ Քրիստոսի ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ, և հավանականությունը քիչ է, որ դա եղել է տարվա ցուրտ եղանակ, քանի որ ըստ Ղուկասի Ավետարանի Սուրբ Ծննդյան ժամանակ հովիվները արոտավայրում ոչխար Էին արածեցնում[3][6]։ Այսպիսով, ըստ քննադատների, չնայած Սուրբ Ծննդյան ամսաթիվը, կապված է ձմեռային արևադարձի հետ, այդ կապը լիովին այլ բացատրություն ունի, քան Մեսսիի գրքում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 eSkeptic: Tim Callahan. The Greatest Story Ever Garbled
  2. 2,0 2,1 Ben Witherington. The Zeitgeist of the 'Zeitgeist Movie'
  3. 3,0 3,1 3,2 «A Christian response to «Zeitgeist»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  4. Aren’t there some striking parallels between the Jesus and Horus stories?
  5. «Ending the Myth of Horus». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 Elgin Hushbeck. A Review of Zeitgest

Արտաքին հղումներ խմբագրել