Ջեսիկա Նաիգա Այեբազիբվե, (անգլ.՝ Jessica Naiga, նաև Նաիգա Այեբազիբվե, հունվարի 1, 1965(1965-01-01), Ուգանդա - հունիսի 25, 2018(2018-06-25)[1]), ուգանդացի իրավաբան։ Ուգանդայի բարձրագույն դատարանի դատավոր է նշանակվել 2014 թվականից[2]։

Ջեսիկա Նաիգա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1965(1965-01-01)
ԾննդավայրՈւգանդա
Մահացել էհունիսի 25, 2018(2018-06-25) (53 տարեկան)
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
Մասնագիտությունփաստաբան

Կենսագրություն խմբագրել

Ջեսիկա Նաիգան ծնվել է Ուգանդայում։ Նախնական և միջնակարգ կրթություն ստացել է տեղական դպրոցներում։ Իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Մակերերեի համալսարանից, իրավական գործառնության դիպլոմ է ստացել Կամպալայի Օրենքի մշակման կենտրոնից։ Եղել է Uganda Bar-ի անդամ։

Նախքան Բարձրագույն դատարանում նշանակվելը, 2007-2014 թվականներին Ուգանդայի ազգային շրջակա միջավայրի կառավարման մարմիններում եղել է իրավական պաշտոնյա[2]։

Իրավական կարիերան սկսել է 1992 թվականին Bazire D’bango and Company Advocates-ում եղել է իրավական օգնական։ Այնուհետև աշխատանքի է անցնել Ուգանդայի եկամուտների մարմնում, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի[2]։

Բարձրագույն դատարանի կազմում նշանակվել է դատարանների ընտանեկան բաժնում։

Անձնական կյանք խմբագրել

Ջեսիկա Նաիգա Այեբազիբվեն ունեցել է երեք երեխա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lady Justice Jessica Naiga dies aged 53». www.newvision.co.ug. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Vision Reporter (2014 թ․ ապրիլի 29). «Six new judges sworn in». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել