Ջեյմս Լի Ֆերգասոն (անգլ.՝ James Fergason, հունվարի 12, 1934(1934-01-12), Wakenda, Քերոլ շրջան, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 9, 2008(2008-12-09)[1]), ամերիկացի գյուտարար և ձեռնարկատեր։ Գյուտարարների ազգային փառքի սրահի անդամ։ Ամենահայտնի աշխատանքը բարելավված հեղուկ բյուրեղային էկրանն է կամ LCD-ն։ Ունի ԱՄՆ-ի ավելի քան հարյուր արտոնագրիր[5][6]։

Ջեյմս Ֆերգասոն
Ծնվել էհունվարի 12, 1934(1934-01-12)
ԾննդավայրWakenda, Քերոլ շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 9, 2008(2008-12-09)[1] (74 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիսուրիի համալսարան (1956)[2]
Մասնագիտությունֆիզիկոս և գյուտարար
ԱշխատավայրՔենթի պետական համալսարան[2]
Պարգևներ և
մրցանակներ

Ծնվել է Միսուրի նահանգի Ուոքենդ փոքրիկ քաղաքի մոտ գտնվող ֆերմայում[7]։ Սովորել է գյուղական դպրոցում մինչև 7-րդ դասարան, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Քերոլ շրջան։ 1952 թվականին ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Միսսուրիի համալսարանը։ 1956 թվականին ֆիզիկայի ոլորտում ստացել է բակալավրի աստիճան[8]։

Բանակում ծառայելուց հետո Ջեյմսն աշխատել է Փենսիլվանիա նահանգի Westinghouse հետազոտական լաբորատորիայում։ Westinghouse-ում սկսել է իր պիոներական աշխատանքը խոլեստերիկ հեղուկ բյուրեղների վրա՝ կազմելով այս տեխնոլոգիայի գործնական օգտագործման առաջին հետազոտական խումբը։ 1963 թվականին այդ աշխատանքի համար ստացել է իր առաջին արտոնագիրը (ԱՄՆ արտոնագիր 3114836)։

Ֆերգասոնը ստացել է ավելի քան 150 ԱՄՆ արտոնագիր և ավելի քան 500 արտասահմանյան արտոնագիր։ Նա ընդգրկվել է գյուտարարների ազգային փառքի սրահում։ 2001 թվականին արժանացել է Միսսուրիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման, 2006 թվականին նրան շնորհվել է Լեմելսոնի մրցանակը, 2007 թվականին պարգևատրվել է Ռիչարդսոնի մեդալով, իսկ 2008 թվականին ստացել է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի մեդալը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.legacy.com/MercuryNews/DeathNotices.asp?Page=LifeStory&PersonId=121449153
  2. 2,0 2,1 https://www.optica.org/History/Biographies/bios/James_L_Fergason
  3. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/davidrichardson/
  4. https://www.invent.org/inductees/james-l-fergason
  5. «James Fergason public records». Public Records.com. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «In Memoriam - James L. Fergason». SPIE.org. 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Brown, John W. Missouri Legends: Famous people from the Show-Me State. — St. Louis: Reedy Press, 2008. — С. 107, 108.
  8. «Inventors-James Fergason». Smithsonian Institution via website. 2013. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել