Խոլեստերիկ հեղուկ բյուրեղներ

Խոլեստերիկ հեղուկ բյուրեղներ (ԽՀԲ, Խոլեստերիկներ) - դրանք օրգանական նյութեր են, որոնց մոլեկուլներում բացակայում է հայելային սիմետրիան։ Հայելային սիմետրիայի բացակայության պատճառով ԽՀԲ-ներում ձևավորվում է պարուրաձև պարբերական կառուցվածք։

Դիրեկտորի պտույտը 180° ՝p/2

Խոլեստերիկ փուլը կարող է գոյություն ունենալ միայն այն նյութերում, որոնց մոլեկուլները զուրկ են հայելային սիմետրայից(քիրալությունից), այդ պատճառով ԽՀԲ-ն ջերմաստիճանից կախված չի կարող դառնալ նեմատիկ կամ սմեկտիկ հեղուկ բյուրեղ։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

ԽՀԲ թաղանթի միամոլեկուլյար շերտերում մոլեկուլները կողմնորոշված են իրար զուգահեռ և այդպիսի շերտերում ԽՀԲ-ն ունի նույն կառուցվածքը ինչ նեմատիկը։ Միամոլեկուլյար շերտում ԽՀԲ մոլեկուլների երկար առանցքները միջինում նույն ուղղությամբ են դասավորված՝ տնօրենի ուղղությամբ։ ԽՀԲ տնօրենը չունի նույն մշտական ուղղություն, ԽՀԲ մեկ շերտից մյուսին անցնելիս ԽՀԲ տնօրենը պտտվում է ՝ ստեղծելով պարուրաձև կառուցվածք։ Այն տարածությունը որի ընթացքում տնօրենը կատարում է 360° պտույտ կոչվում է խոլեստերիկ հեղում բյուրեղի քայլ՝ P:

Մոլեկուլների անիզոտրոպիայի հետևանքով ԽՀԲ թաղանթում առաջանում է բեկման ցուցչի տարածական մոդուլյացիա, և երբ ԽՀԲ պարույրի քայլը համեմատական է տեսանելի լույսի ալիքի երկարությանը` այն անդրադարձնում է պարույրի պտույտին հակառակ ուղղությամբ շրջանային բևեռացված լույսը, այնինչ պարույրի պտույտի ուղղությամբ շրջանային բևեռացված լույսը թափանցում է գրեթե առանց կորուստների:Այս երևույթն անվանում են լույսի ընտրողաբար անդրադարձում, իսկ օպտիկական տիրույթը, որի համար տեղի ունի այն անվանում են Ֆոտոնային արգելված գոտի (ՖԱԳ)։ Սա թույլ է տալիս ԽՀԲ-ները դասել միաչափ Ֆոտոնային բյուրեղների դասին, որոնց հաճախ ուղղակի անվանում են խիրալ ՖԲ-ներ։