Ջամալ Ահմեդ Մուհամեդ Ալի ալ-Բադավի

Ջամալ Ահմեդ Մուհամեդ Ալի ալ-Բադավի, (արաբ․՝ جمال محمد البدوي‎‎, հուլիսի 22, 1960(1960-07-22), Mukayras District, Al Bayda' Governorate, Եմեն - հունվարի 1, 2019(2019-01-01), Ma'rib Governorate, Եմեն), եմենցի ահաբեկիչ, Ադեն քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 12-ին «Քոուլ» ամերիկյան կործանիչ ականակրի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, որի արդյունքում մահացել են 17 ամերիկացի նավաստի։

Ջամալ Ահմեդ Մուհամեդ Ալի ալ-Բադավի
արաբ․՝ جمال محمد البدوي‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1960(1960-07-22)
ԾննդավայրMukayras District, Al Bayda' Governorate, Եմեն
Մահացել էհունվարի 1, 2019(2019-01-01) (58 տարեկան)
Մահվան վայրMa'rib Governorate, Եմեն
ՔաղաքացիությունFlag of Yemen.svg Եմեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունռազմիկ
ԱնդամությունIslamic Jihad of Yemen?
Jamal Ahmad Mohammad Al Badawi Վիքիպահեստում

Երկու անգամ փախել է Եմենի բանտերից, որոնցից մեկի ժամանակ՝ երբ արդեն պատրաստ էր իմ մահվան դատավճիռը։ Մինչ նրան վերացնելը նրա անունը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դասվում էր աշխարհի ամենաորոնվող ահաբեկիչների տասնյակում։ Նրա ձերբակալման վարձատրությունը կազմում էր մինչև 5 միլիոն դոլար[1]։

Փախուստ բանտիցԽմբագրել

Ալ-Բադավին իր առաջին փախուստն իրականացրել է 2003 թվականի ապրիլին, նա այդ ժամանակ փախել է 9 ուրիշ ձերբակալվածների հետ։ Սակայն 2004 թվականի մարտ ամսին նորից բռնվել է։ 2006 թվականի փետրվարի 3-ին 23 դատապարտյալների հետ նորից է փախուստի դիմել[2]։ Այդ օրվանից Ալ-Բադավին գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

ՈչնչացումԽմբագրել

2019 թվականի հունվարի 1-ին ոչնչացվել է Եմենում՝ ավիահարվածի հետևանքով։ Մահացել է ավտոմեքենայի մեջ, որտեղ նա մենակ է եղել։ Ավիահարվածի ժամանակ կողմնակի վնաս չի հասցվել[3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել