Պրոֆեսոր Դոուելի գլուխը

«Պրոֆեսոր Դոուելի գլուխը» (ռուս.՝ «Голова́ профе́ссора До́уэля»), ռուս գրող Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից։ Առաջին տարբերակը պատմվածքի տեսքով տպագրվել է 1925 թվականին «Рабочей газете» պարբերականում։ Վեպը տպագրվել է նույն թվականին «Всемирный следопыт» («Համաշխարհային հետախույզ») ամսագրում։ Բելյաևը, որը հիվանդության սրման պատճառով հայտնվել էր գրեթե անշարժ վիճակում, վեպը համարել է ինքնակենսագրական, ցանկանալով ցույց տալ, թե ինչ կարող է լինել, երբ գլուխը լինի առանց մարմնի։

Պրոֆեսոր Դոուելի գլուխը
ռուս.՝ Голова профессора Доуэля
Գրքի հայերեն հրատարակության շապիկը (Ե., Դարակ, 2019)
ՀեղինակԱլեքսանդր Բելյաև
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀաջորդԱշխարհի տիրակալը
Հրատարակման տարեթիվ1925
ԳՄՍՀ0-02-508370-8
OCLC464103937
ՎիքիքաղվածքՊրոֆեսոր Դոուելի գլուխը
 Professor Dowell's Head Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1923-1928 թվականներին Ալեքսանդր Բելյաևը Մոսկվայում էր և ԽՍՀՄ փոստային և հեռագրային ժողովրդական կոմիսարիատում իրավաբանական խորհրդատու էր։ Ստեղծագործական մոսկովյան շրջանում նա գրում է «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» պատմվածքը (այնուհետև՝ վեպը), «Կործանվող նավերի կղզին», «Ատլանտիդայի վերջին մարդը», «Երկկենցաղ մարդը», «Պայքար եթերում» վեպերը և պատմվածքների շարք։

Սյուժե

խմբագրել

Փարիզցի պրոֆեսոր վիրաբույժ Կերնը գաղտնի կերպով հաջողությամբ ավարտում է մարդկային գլխի վերականդանացման աշխատանքները։ Մարի Լորանը, որը Կերնի մասնավոր կլինիկայում ասիստենտ էր, պատահաբար իմանում է, որ Կերնի հետազոտությունների հաջողությունները պայմանավորված են վերակենդանացված այն գլխով, որը պատկանում է Կերնի նախկին ղեկավարին՝ հայտնի պրոֆեոր Դոուելին, որը մահացել էր կասկածելի հանգամանքներում։ Կերնը թաքցնում էր վերակենդանացած գլխի գոյության փաստը և հարկադրում Դոուելին աշխատել իր համար։

Պրոֆեսոր Դոուելի գլխի ղեկավարությամբ՝ Կերնը անցկացնում է մի քանի հաջող վիրահատություններ՝ վերակենդանացնում է մահացած այլ մարդկանց գլուխներ, նույնիսկ նրանցից մեկին տալիս է նոր մարմին։ Բարի նախկին երգչուհի Բրիկեն, ստանալով երկաթուղային աղետի ժամանակ զոհված դերասանուհի Անժելիկա Գայի մարմինը, փախչում է Կերնից, որպեսզի նոր կյանք սկսի։ Ռիվիերայում, ընկերների՝ Ժանի և նրա կնոջ Մարթայի հետ պատահաբար հանդիպում է նկարիչ Արման Լարեին, որն անսպասելիորեն ճանաչում է անհետացած ընկերուհու՝ Անժելիկայի մարմինն այլ կնոջը կցած։ Այնուհետև Արման Լարեն և նրա ընկեր՝ Արթուր Դոուելը ստիպում են Բրիկեին խոստովանել, որ Կերնի կլինիկայում տեսել է Արթուրի հոր՝ պրոֆեսոր Դոուելի գլուխը։

Այդ ժամանակ Կերնը բացահայտում է, որ Մարի Լորանը հաղորդակցվում է Դոուելի գլխի հետ և գիտի ամբողջ հանցագործության մասին։ Հանցագործությունների բացահատումից խուսափելու համար Կերնը Մարիին տեղափոխում է բժիշկ Ռիվենոյի հոգեբուժարան։ «Բուժարանը» անցանկալի մարդկանցից ազատվելու համար էր, որոնց Ռիվենոն ճիզվիտակակն մեթոդներով դարձնում էր իսկապես խելագարներ։

Արթուր Դոուելը և ընկերը մեկնում են Փարիզ, որտեղ մեկ այլ նկարչի՝ Շաուբի օգնությամբ զինված հարձակում են իրագործում բուժարանի վրա և ազատում Մարիին այնտեղից։ Այդ ժամանակ Կերնը արագացնում է գործողությունների ընթացքը՝ հապճեպ կազմակերպելով իր աշխատանքների՝ գլխի վերակենդանացման ցուցադրություն։ Մարին ընկերների հետ գնում է ցուցադրությանը և Կերնին մերկացնող ելույթ ունենում։ Չնայած դրան, Կերնին հաջողվում է կոծկել ամեն ինչ։ Ոստիկանության կազմակերպած Կերնի կլինիկայի խուզարկումը ոչ մի արդյունք չի տալիս։

Հորը գտնելու համար Արթուր Դոուելը ոստիկանությանը պահանջում է կրկնել խուզարկությունը, որի ընթացքում Մարի Լորանը ճանաչում է պրոֆեսոր Դոուելի այլանդակած գլուխը։ Դոուելի գլուխն այստեղ մահանում է հենց որդու աչքերի առջև, բայց հաջողվում է վերջնականապես մերկացնել Կերնին։ Չցանկանալով հայտվել դատարանիում՝ Կերն այստեղ ինքնասպան է լինում։

Բովանդակություն

խմբագրել
  • Առաջին հանդիպում
  • Արգելված խորակի գաղտնիքը
  • Գլուխը խոսում է
  • Մա՞հ, թե՞ սպանություն
  • Մեծ քաղաքի զոհերը
  • Լաբորատորիայի զոհերը
  • Գլուխները զվարճանում են
  • Երկինքն ու երկիրը
  • Մոլություն և առաքինություն
  • Մեռած Դիանան
  • Փախած ցուցանմուշը
  • Երգված երգը
  • Կին-առեղծված
  • Ուրախ զբոսանք
  • Դեպի Փարիզ
  • Կերնի զոհը
  • Ռավինոյի հիվանդանոցը
  • «Խելագարները»
  • Դժվար դեպք պրակտիկայում
  • Նորեկը
  • Փախուստ
  • Կյանքի և մահվան միջև
  • Նորից առանց մարմնի
  • Թոման մեռնում է երկրորդ անգամ
  • Դավադիրները
  • Խանգարված հանդեսը
  • Վերջին տեսակցությունը

Գրականություն

խմբագրել
  • Ляпунов Б. В. Александр Беляев. — Критико-биографический очерк. — М.: «Советский писатель», 1967. — 27 с.
  • Рыкачёв Я. С. «Голова профессора Доуэля» А. Беляева // Детская литература : журнал. — 1939. — № 1. — С. 50—53.
  • Беляев А. Р. О моих работах // Детская литература : журнал. — 1939. — № 5. — С. 23—25.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» հոդվածին։