Պրոտամին սուլֆատ

քիմիական միացություն

Պրոտամին սուլֆատ, դեղորայք, կիրառվող հեպարինի ազդեցությունը նվազեցնելու համար[1]։ Այն հիմնականում կիրառվում է ցածր մոլեկուլյար հեպարինի գերդոզավորման դեպքում, ինչպես նաև հեպարինի ազդեցությունը վերացնելու համար սրտի վիրահատությունների և ծննդաբերության ընթացքում[1][2]։ Այն տրվում է ներերակային ընդունման ձևով[1]։ Ազդեցությունները սովորաբար արտահայտվում են հինգ րոպեի ընթացքում[3]։

Պրոտամին սուլֆատ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9009-65-8
EINECS համար618-450-7
ЕС618-450-7
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կողմնակի ազդեցություններն են՝ ցածր զարկերակային ճնշում, սրտի դանդաղ ռիթմ, ալերգիկ ռեակցիաներ և փսխում[1]։ Ալերգիկ ռեակցիաները կարող են ծանր ընթանալ, ընդհուպ մինչև անաֆիլաքսիա[1]։ Վտանգն ավելի մեծ է այն տղամարդականց շրջանում, ովքեր ունեցել են վազէկտոմիա[4]։ Դեռևս չկան ապացույցներ հղիության ընթացքում նրա օգտագործման վնասակարության վերաբերյալ, քանի որ այն լավ չէ ուսումնասիրված այս խմբի շրջանում[5]։ Պրոտամինն աշխատում է կապվելով հեպարինի հետ[1]։

Պրոտամին սուլֆատը հաստատվել է բժշկական օգտագործման համար ԱՄՆ-ում 1969թ․-ին[1]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հիմնական դեղերի ցանկում է, որպես առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց՝ անհրաժեշտ առողջապահական համակարգում[6]։ Մեծաքանակ գնման դեպքում դեղորայքի արժեքը մեկ սրվակի համար կազմում է 2.82-12.20$[7]։ Այն ի սկզբանե պատրաստվում էր սաղմոնի սերմնահեղուկից[1]։ Իսկ այժմ այն հիմնականում պատրաստվում է ռեկոմբինանտ բիոտեխնոլոգիայով[8]։

Բժշկական կիրառումԽմբագրել

Պրոտամին սուլֆատը սովորաբար կիրառվում է որոշ վիրահատությունների ընթացքում հեպարինի մեծ դոզաներին հակադարձելու համար։ Օրինակ՝ սրտի վիրահատությունների ընթացքում,երբ անհրաժեշտ են հակամակարդիչներ արյան արհեստական շրջանառության սարքի խցանումը կանխարգելելու համար։ Պրոտամինի մի դեղաչափը տրվում է հիվանդին սարքը անջատելուց հետո,երբ նա այլևս կարիք չունի հակամակարդիչների կամ արյան արհետական շրջանառության։

Այն նաև օգտագործվում է որպես խաչմերուկ մի կողմից վիրուսային տրանսդուկցիաների, մյուս կողմից՝ գենային փոխակերպումների,սպիտակուցների մաքրման համար, ինչպես նաև հյուսվածքային կուլտուրաներում։ Գենային թերապիայում պրոտամին սուլֆատը ուսումնասիրվել է որպես տրանսդուկցիայի տեմպերը արագացնող միջոց, ինչպես վիրուսային, այնպես էլ ոչ վիրուսային միջնորդավորված փոխանցման մեխանիզմներում (օրինակ՝ օգտագործելով կատիոնային լիպոսոմներ)[9][10]։

Պրոտամինը օգտագործվում է նաև ինսուլին-ասպարտ-պրոտամին և NPH-ինսուլին կոմպլեքսների ձևով։

ԴեղաչափԽմբագրել

Հեպարինի չեզոքացման համար անհրաժեշտ դեղաչափը 1-1,5 մգ պրոտամին սուլֆատ յուրաքանչյուր 100ԱՄ ակտիվ հեպարինի հաշվարկով։ Մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը պետք է վերահսկվի դեղաչափը ընդունելուց հետո 5-15րոպեյվա ընթացքում,այնուհետև 2-8 ժամվա ընթացքում։

Կողմնակի ազդեցություններԽմբագրել

Նշվում է,որ պրոտամինը առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ որոշ հիվանդների մոտ․

  • ալերգիկ են ձկների նկատմամբ,
  • դիաբետիկներ,ովքեր օգտագործում են պրոտամին պարունակող ինսուլինային պրեպարատներ,
  • անամնեզում ունեցել են վազէկտոմիա,
  • անպտուղ են[11][12]։

Դրանք տեղի են ունենում 0,28-6%-ի դեպքերում[12][13][14]։ Այս ռեակցիաները կարելի է նվազագույնի հասցնել՝ խուսափելով պրոտամին սուլֆատի արագ ինֆուզիայից,ինչպես նաև ռիսկի խմբում գտնվող հիվանդներին նախապես տալ հիստամինային ռեցեպտորների հակազդիչներ (H1 և H2) և ստերոիդներ։ Խորհուրդ է տրվում կիրառել փորձնական 5-10մգ, նախքան ամբողջական դեղաչափի ներարկումը[12]։

Գործողության մեխանիզմԽմբագրել

Այն խիտ կատիոնային պեպտիդ է, որը կապվում է հեպարինի կամ ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինի հետ՝ կայուն իոնային զույգ ձևավորելու համար, որը չունի հակամակարդիչ ակտիվություն։ Իոնային միացությունը այնուհետև հեռանում և քանդվում է ռետիկուլոէնդոթելիալ համակարգի կողմից։ Մեծ դեղաչափերի դեպքում պրոտամին սուլֆատը կարող է նաև ունենալ անկախ,բայց թույլ հակամակարդիչ ազդեցություն։

ՊատմությունԽմբագրել

Պրոտամինը ի սկզբանե անջատվել է սաղմոնի սերմնահեղուկից, բայց այժմ այն հիմնականում պատրաստվում է ռեկոմբինանտ կենսատեխնոլոգիայով[2][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Protamine Sulfate»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 6, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  2. 2,0 2,1 «Protamine sulfate»։ www.drugbank.ca։ Վերցված է փետրվարի 14, 2019 
  3. «Prosulf 10mg/ml Solution for Injection - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)»։ www.medicines.org.uk։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2016 
  4. WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 255։ ISBN 9789241547659։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  5. «Protamine Use During Pregnancy | Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2016 
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  7. «Protamine Sulfate»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  8. 8,0 8,1 Kern Morton J. (2012)։ The Interventional Cardiac Catheterization Handbook E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 131։ ISBN 9781455740420 
  9. Sorgi FL, Bhattacharya, S, Huang, L (Sep 1997)։ «Protamine sulfate enhances lipid-mediated gene transfer.»։ Gene Therapy 4 (9): 961–8։ PMID 9349433։ doi:10.1038/sj.gt.3300484 
  10. Kenneth Cornetta, W.French Anderson (1989)։ «Protamine sulfate as an effective alternative to polybrene in retroviral-mediated gene-transfer: implications for human gene therapy»։ Journal of Virological Methods 23 (2): 187–194։ PMID 2786000։ doi:10.1016/0166-0934(89)90132-8 
  11. Walker WS, Reid, KG, Hider, CF, Davidson, IA, Boulton, FE. (1984)։ «Successful cardiopulmonary bypass in diabetics with anaphylactoid reactions to protamine.»։ Br Heart J 52 (1): 112–114։ PMC 481594։ PMID 6743419։ doi:10.1136/hrt.52.1.112 
  12. 12,0 12,1 12,2 Campbell FW, Goldstein, MF, Atkins, PC. (1984)։ «Management of the patient with protamine hypersensitivity for cardiac surgery.»։ Anesthesiology 61 (6): 761–764։ PMID 6334459։ doi:10.1097/00000542-198412000-00021 
  13. Welsby IJ, Newman, MF, Phillips-Bute, B, Messier, RH, Kakkis, ED. (2005)։ «Hemodynamic changes after protamine administration: association with mortality after coronary artery bypass surgery.»։ Anesthesiology 102 (2): 308–314։ PMID 15681944։ doi:10.1097/00000542-200502000-00011 
  14. Sokolowska E, Kalaska, B, Miklosz, J, Mogielnicki, A. (2016)։ «The toxicology of heparin reversal with protamine: past, present and future.»։ Expert Opinion on Drug Metabolism & Toxicology 6 (8): 897–909։ PMID 27223896։ doi:10.1080/17425255.2016.1194395