Պրոնատոր համախտանիշ

Պրոնատոր համախտանիշը միջնակ նյարդի կոմպրեսիոն նեյրոպաթիա է արմնկի մակարդակում։ Այն հազվադեպ զուգակցված է դաստակի մակարդակում նյարդի կոմպրեսիայի (կարպալ թունելի համախտանիշ) կամ միջնակ նյարդի առաջային միջոսկրային ճյուղի իզոլացված վնասման (առաջային միջոսկրային համախտանիշ)։

Պրոնատոր համախտանիշ
Nerves of the left upper extremity.gif
Ցուցադրված է միջնակ նյարդը
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9354.0 և 354.1
ՀՄԴ-10G56.0

ԱխտանշաններԽմբագրել

Միջնակ նյարդի կոմպրեսիան արմնկի կամ նախաբազկի պրոքսիմալ հատվածի շրջանում կարող է առաջացնել ցավ և/կամ թմրածութուն միջնակ նյարդի դիստալ հատվածներում, և առաջային միջոսկրային ճյուղով ներվավորվող մկանների թուլություն՝ բթի երկար ծալիչ, մատների խորանիստ տարածիչ և քառակուսի վարհակիչ[1][2]։

ՊատճառներըԽմբագրել

Ամենահաճախ հանդիպող պատճառը նյարդի կոմպրեսիան է կլոր վարհակիչ մկանի երկու գլխիկների միջև։ Այլ պատճառներ են հանդիսանում մակերեսային ծալիչի ֆիբրոզ աղեղիով կամ երկհլխանի մկանի ջլոնի հաստացումով ճնշումից[3][4][5][6]:

ԱնատոմիաԽմբագրել

Միջնակ նյարդը անցնում է արմնկափոսով և կլոր վարհակիչ մկանի երկու գլխիկների միջև դեպի նախաբազուկ։ Այնուհետև այն անցնում է մատների մակերեսային ծալիչ և մատների խորանիստ ծալիչ մկանների միջև դեպի կարպալ թունել[7]։

Այն նյարդավորում է նախաբազկի և ձեռքի ծալիչ մկանների մեծ մասը։ Դրա զգացող կոմպոնենտը նյարդավորում է ափի մաշկը, բութը, ցուցամատը, միջնամատը և մատնեմատի կեսը, և դաստակի ոսկրերը։

Նախաբազկի պրոքսիմալ հատվածում նրանից սկիզբ է առնում առաջային միջոսկրային նյարդը, որը նյարդավորում է բթի ծալիչ, մատների խորանիստ ծալիչ, քառակուսի վարհակիչ մկանները և վերջանում է դաստակի ոսկրերի վրա, այսինքն կարպալ թունելում։ Միջնակ նյարդի պրոքսիմալ կոմպրեսիան հանգեցնում է այս երեք մկանների թուլության, և կարող է առաջացնել դաստակի ցավ, զգացող նյարդի սեղմումով դաստակի ոսկրերի գլխիկներին։

ԱխտորոշումԽմբագրել

Բնորոշ ֆիզիկական բնորոշիչ է հանդիսանում միջնակ նյարդի պրոքսիմալ հատվածի ցավոտությունը, որը խորանում է նախաբազկի պրոնացիայի ժամանակ[8][9]։

Բթի երկար ծալիչ և մատների երկար ծալիչ մկանները թույլ են, ինչը հանգեցնում է մատների շարժումների խանգարման։ Այդպիսով դրսևորվում է առաջային միջոսկրային նյարդի ախտահարումը[10]։

Զգայական խանգարոմներ կարող են լինել առաջին երեք մատների և ափի շրջանում, ցույց տալով միջնակ նյարդի պրոքսիմալ ախտահարումը ձեռքի ծալիչների արգելանից վեր[11]։

Պրոնատոր համախտանիշի կլինիկական և էլեկտրոֆիզիոլոգիական առանձնահատկությունները տարբերվում են Կարպալ թունելի համախտանիշից և Առաջային միջոսկրային համախտանիշից[12]։ Կոմպրեսիայի լոկալիզացիան մեծ նշանակություն ունի բուժման տակտիկան որոշելու հարցում[13][14]։

Միջնակ նյարդի հաղորդականության արագությունը նախաբազկի պրոքսիմալ հատվածներում կարող է դանդաղ լինել, բայց դիստալ լատենտ և զգայական նյարդի գործողության պոտենցիալը դաստակի շրջանում նորմայի մեջ է լինում[15]։

Չնայած ՄՌՇ կարող է վիզուալիզացնել կլոր վարհակիչ մկանի ատրոֆիա, ախտահարված մկանների դեներվացիայի հետևանքով, նրա դերը պրոնատոր համախտանիշի գնահատման հարցում միանշանակ չէ[16]⁠:

Եթե ԷՆՄԳ և ՄՌՇ հետազոտությամբ հայտնաբերվում է կլոր վարհակիչ և դաստակի ճաճանչային ծալիչ մկանների խնդիր, սա նշանաում է, որ նյարդի ախտահարուը գտնվում է կա՛մ արմունկի մակարդակին, կա՛մ դրանից վեր, քանի որ այս մկանների նյարդավորումը արմնկային շրջանից վեր է առանձնանում։

ԲուժումԽմբագրել

Կորտիկոստերոիդների ներարկումները կլոր վարհակիչ մկանի մեջ կարող են բերել ախտանշանների թեթևացման[17]։

Մերսումային թերապիան նույնպես կարող է թեթեևացնել այս հիվանդությամբ տառապող որոշ անհատների ախտանշանները[18]։

Վիրաբուժական դեկոմպրեսիան կարող է օգուտ տալ որոշ դեպքերում[19][20][21]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hartz, C R, R L Linscheid, R R Gramse, and J R Daube. "The pronator teres syndrome: compressive neuropathy of the median nerve." The Journal of Bone and Joint Surgery. American Volume 63, no. 6 (July 1981): 885-90. PubMed.
  2. Wertsch, J J, and J Melvin. "Median nerve anatomy and entrapment syndromes: a review." Archives of Physical Medicine and Rehabilitation 63, no. 12 (December 1982): 623-7. PubMed.
  3. Johnson, R K, M Spinner, and M M Shrewsbury. "Median nerve entrapment syndrome in the proximal forearm." The Journal of Hand Surgery 4, no. 1 (January 1979): 48-51. PubMed.
  4. Farrell, H F. "Pain and the pronator teres syndrome." Bulletin of the Hospital for Joint Diseases 37, no. 1 (April 1976): 59-62. PubMed.
  5. Martinelli, P, A S Gabellini, M Poppi, R Gallassi, and E Pozzati. "Pronator syndrome due to thickened bicipital aponeurosis." Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 45, no. 2 (February 1982): 181-2. PMC 1083053.
  6. Fuss, FK, and GH Wurzl. "Median nerve entrapment. pronator teres syndrome." Surgical and Radiologic Anatomy 12, no. 4 (December 1, 1990): 267-271. doi:10.1007/BF01623702.
  7. Fuss, FK, and GH Wurzl. "Median nerve entrapment. pronator teres syndrome." Surgical and Radiologic Anatomy 12, no. 4 (December 1, 1990): 267-271. doi:10.1007/BF01623702.
  8. Hartz, C R, R L Linscheid, R R Gramse, and J R Daube. "The pronator teres syndrome: compressive neuropathy of the median nerve." The Journal of Bone and Joint Surgery. American Volume 63, no. 6 (July 1981): 885-90. PubMed.
  9. Morris, H H, and B H Peters. "Pronator syndrome: clinical and electrophysiological features in seven cases." Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 39, no. 5 (May 1976): 461-4. PMC 492308.
  10. Wertsch, J J, and J Melvin. "Median nerve anatomy and entrapment syndromes: a review." Archives of Physical Medicine and Rehabilitation 63, no. 12 (December 1982): 623-7. PubMed.
  11. Bridgeman, C, S Naidu, and M J Kothari. "Clinical and electrophysiological presentation of pronator syndrome." Electromyography and Clinical Neurophysiology 47, no. 2: 89-92. PubMed.
  12. Johnson, R K, M Spinner, and M M Shrewsbury. "Median nerve entrapment syndrome in the proximal forearm." The Journal of Hand Surgery 4, no. 1 (January 1979): 48-51. PubMed.
  13. Wertsch, J J, and J Melvin. "Median nerve anatomy and entrapment syndromes: a review." Archives of Physical Medicine and Rehabilitation 63, no. 12 (December 1982): 623-7. PubMed.
  14. Bridgeman, C, S Naidu, and M J Kothari. "Clinical and electrophysiological presentation of pronator syndrome." Electromyography and Clinical Neurophysiology 47, no. 2: 89-92. PubMed.
  15. Morris, H H, and B H Peters. "Pronator syndrome: clinical and electrophysiological features in seven cases." Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 39, no. 5 (May 1976): 461-4. PMC 492308.
  16. Ferdinand, Brett D, Zehava Sadka Rosenberg, Mark E Schweitzer, Steven A Stuchin, Laith M Jazrawi, Salvatore R Lenzo, et al. "MR imaging features of radial tunnel syndrome: initial experience." Radiology 240, no. 1 (July 2006): 161-8. PubMed.
  17. Morris, H H, and B H Peters. "Pronator syndrome: clinical and electrophysiological features in seven cases." Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 39, no. 5 (May 1976): 461-4. PMC 492308.
  18. Lowe, W. "Pronator Teres Syndrome." Massage Today, no. 5 (May, 2007).
  19. Johnson, R K, M Spinner, and M M Shrewsbury. "Median nerve entrapment syndrome in the proximal forearm." The Journal of Hand Surgery 4, no. 1 (January 1979): 48-51. PubMed.
  20. Hartz, C R, R L Linscheid, R R Gramse, and J R Daube. "The pronator teres syndrome: compressive neuropathy of the median nerve." The Journal of Bone and Joint Surgery. American Volume 63, no. 6 (July 1981): 885-90. PubMed.
  21. Farrell, H F. "Pain and the pronator teres syndrome." Bulletin of the Hospital for Joint Diseases 37, no. 1 (April 1976): 59-62. PubMed.

Արտաքին հղումներԽմբագրել

Դասակարգում