Պրոզաիզմ (լատին․՝ prosa - «արձակ» բառից), գրական ստեղծագործության մեջ հանդիպող առօրեական, կենցաղային բնույթի բառեր ու արտահայտություններ։ Պրոզաիզմները գրական երկերում կարող են օգտագործվել կերպարները անհատականացնելու, խոսքը ոճավորելու նպատակով։ Առանց չափի զգացման և անհրաժեշտության օգտագործվելու դեպքում՝ նրանք խախտում են գեղարվեստական լեզվի ինքնատիպ ոճն ու ներդաշնակությունը[1]։

Եղիշե Չարենցն իր «Խմբապետ Շավարշը» պոեմի հերոսներին բնութագրելիս օգտագործում է մի շարք պրոզաիզմներ, ինչպես՝ խոխեք, լակոտներ, ջանդակները շներին քցի, հարամզադեք, վարտիկ է հագին, մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 255։