Պսակային պարպում, Թագ էլեկտրական է կոչվում.

  1. Գազերում էլեկտրական պարպման ձևերից մեկը։
  2. Պսակային պարպման ժամանակ հաղորդալարը կամ մետաղական սայրը շրջապատող լուսավոր տիրույթը։
Ասեղի սայիրն առաջացած էլեկտրական թագ

Պսակային պարպում առաջանում է այն դեպքում, երբ մթնոլորտային ճնշման տակ գազում տեղադրված էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական դաշտը շատ է անհամասեռ՝ էլեկտրոդներից մեկի փոքր շառավիղ ունենալու հետևանքով։ Պարպման ժամանակ առաջացած գազի իոնացումը տեղի է ունենում սահմանափակ լուսավոր տիրույթում, որը շրջապատում է էլեկտրոդը և կոչվում թագային (պսակային) շերտ։ Պարպման միջակայքի մնացած մթին մասում տեղի է ունենում միայն միևնույն նշանի իոնների շարժում դեպի երկրորդ էլեկտրոդը՝ նրա լիցքի նշանին համապատասխան։ Ոչ լուսավոր տիրույթի միաբևեռ ծավալային լիցքը սահմանափակում է իրենով անցնող հոսանքը։ Էլեկտրոդների միջև պոտենցիալների տարբերությունը մեծացնելիս պսակային շերտն ընդարձակվում է, մթին տիրույթը վերանում և տեղի է ունենում պարպման միջակայքի լրիվ ծակում՝ կայծային պարպման տեսքով։ Պսակային պարպում նկատվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում և հանգեցնում էներգիայի կորուստների, որը պետք է հաշվի առնել, երբ էլեկտրաէներգիան հաղորդվում է մեծ հեռավորությունների վրա։ Պսակային պարպում առանձնապես լավ է նկատվում բարձր հաճախականությունների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 114