Պորտֆելի արդյունավետ սահման

Այն պորտֆելների բազմությունը, որ առաջարկում է առավելագույն սպասվող եկամտաբերություն հաստատուն ռիսկի պառագայում կամ նվազագույն ռիսկ՝ հաստատուն սպասվող եկամտաբերության պարագայում, կոչվում է պորտֆելի արդյունավետ սահման, այլ կերպ ասած՝ դրանք Պարետո արդյունավետ պորտֆելնեռի բազմությունը[1]։ Արդյունավետ սահմանից ներքև ընկած պորտֆելները կոչվում են սուբօպտիմալ, քանի որ դրանք չեն ապահովում մաքսիմալ եկամտաբերություն տվյալ ռիսկի համար, նմանապես նաև սահմանից աջ ընկած պորտֆելները։

Ներդրումներ կատարելու ենթադրություններից մեկն այն է, որ ռիսկի ավելի բարձր մակարդակը նշանակում է ավելի բարձր պոտենցիալ եկամտաբերություն:Եվ ընդհակառակը, ցածր ռիսկի դիմող ներդրողները ցածր սպասվող եկամտաբերություն ունեն։ Մարկովիցի տեսության համաձայն կա օպտիմալ պորտֆոլիո, որը կարող է նախագծվել ռիսկի և եկամտի միջև կատարյալ հավասարակշռությամբ[2]։ Օպտիմալ պորտֆելը պարզապես չի պարունակում առավելագույն պոտենցիալ եկամտաբերությամբ կամ ցածր ռիսկային արժեթղթերով արժեթղթեր։ Այն նպատակ ունի հավասարակշռել առավելագույն հավանական եկամտաբերությամբ արժեթղթերը հաստատուն ռիսկի աստիճանի հետ կամ ռիսկի ամենացածր աստիճանի հետ `տվյալ եկամտի որոշակի մակարդակի համար։ Ռիսկի սյուժեի և սպասվող եկամտի կետերը, որտեղ ընկած են օպտիմալ պորտֆելները, հայտնի են որպես արդյունավետ սահման։

Ենթադրենք՝ ռիսկ փնտրող ներդրողը ներդրումներն ընտրելու համար օգտագործում է արդյունավետ սահմանը։ Ներդրողը կընտրեր արժեթղթեր, որոնք ընկած են արդյունավետ սահմանի աջ կողմում։ Արդյունավետ սահմանի աջ սահմանը ներառում է արժեթղթեր, որոնք ակնկալվում է, որ կունենան ռիսկի բարձր աստիճան, զուգորդված բարձր սպասվող եկամտաբերությամբ, ինչը հարմար է բարձր ռիսկայնությամբ հանդուրժող ներդրողների համար։ Եվ ընդհակառակը, արժեթղթերը, որոնք ընկած են արդյունավետ սահմանի ձախ կողմում, հարմար կլինեն ռիսկից խուսափող ներդրողների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ganti, Akhilesh. «Efficient Frontier Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Markowitz,, Harry (01.03.1952). «Portfolio Selection». The Journal of Finance, Vol. 7, No. 1. (Mar., 1952), pp. 77-91. Վերցված է 12.11.2020-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(չաշխատող հղում)