Պորտուգալական երաժշտություն

Պորտուգալերեն երաժշտությունը ունի հին ավանդույթներ, հարուստ է և բազմազան։ Լադային կազմում մաժորմինորի հետ պահպանվում են միջնադարյան լադերը։

Սետրա-ռիթմական կառուցվածքին բնորոշ է սիմետրիկ պարբերույթների գերակշռությունը, երգային և երգ-պարային ժանրերը զարգացած են ավելի, քան գործիքայինը։ Առավել հին երգերից են՝

  • աշխատանքային,
  • տոմարական (ծննդյան՝ վիլյանսիկուշ, ամանորյա՝ ժանեյրաշ, գարնան՝ մայաշ),
  • ինչպես և եկեղեցական տոների հետ կապվածները (ռոմարիաշ)։

Ամենատարածված երգային ձևը կոչվում է ֆաղու (քնարական մեներգ կիթառի նվագակցությամբ), հանրածանոթ պարը՝ վիրա։

Երգ-պարային հիմնական ժանրեր խմբագրել

Երգ-պարային հիմնական ժանրերն են՝

  • շուլա,
  • մալյան,
  • մառաֆա,
  • կանինյավերդե,
  • էշտալադինյու,
  • ֆառապեյրա։

Ժողովրդական նվագարաններ խմբագրել

Ժողովրդական նվագարաններից են՝

  • կիթառը,
  • վիոլան,
  • կավաքինյուն (լարային-կսմիթային),
  • գայտան (սրինգ),
  • պարկապզուկը (փողային),
  • հարվածային՝ զաբումբան (գլանաձև մեծ թմբուկ),
  • տամբորիլը (փոքր թմբուկ),
  • պանդեյրուն և ադուֆին (կլոր և քառակուսի դափեր)։

Պրոֆեսիոնալ երաժշտություն խմբագրել

Պրոֆեսիոնալ երաժշտությունը նույնպես հին ավանդույթներ ունի։

  • 12-13-րդ դարերի տրուբադուրների արվեստի դարաշրջանն էր․ նշանավոր ներկայացուցիչներից են Ալֆոնս Գ և Դինիշ Ա արքաները։

15-16 դարերի մեծ ծաղկման է հասել վոկալ և գործիքային պոլիֆոնիան։ խոշոր պոլիֆոնիստներից են Դ․ դի Գոիշը, Մ․ Կարդոզուն, Մ․ Ռ․ Կոելյուն, Ֆ․ Կոռեա դի Արաուժուն, Ս․ Պերեյրան։

1733 թվականից Լիսաբոնում հանդես են եկել իտալական գպերային խմբեր։ Մինչև 20-րդ դարը պահպանվել է իտալական օպերայի արվեստի ուժեղ ազդեցությունը։

18-րդ դարը ականավոր կոմպոզիտորներից են Կ․ Սեյշաշը, Ֆ․ Ա․ Ալմեյդան («Սոկրատեսի համբերանքը», 1733, Պորտուգալիայում առաջին օպերայի հեղինակը), ժողովրդի Սոզա Կարվալյուն։ Օպերային ամենահայտնի կոմպոզիտորն է Մ․ Պորտուգալը (ավելի քան 50 օպերա)։ Հիմնականում օպերաներ են գրել նաև 19-րդ դարից-20-րդ դարերի սկզբի կոմպոզիտորներ Ա․ Կեյլը, Ա․ Մաշադուն, ժ․ Առոյուն։

20-րդ դարի 1-ին կեսի կոմպոզիտորներից են Ժ․ Վիանա դա Մոտան, Օ․ դա Սիլվան, Լ․ դի Ֆրեյտաշ Բրանկուն, Ֆ․ Լոպիշ Գրասան, կատարողներից՝ դաշնակահար Ս․ Կոշտան։ Երաժշտական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր գործում են «Սան Կարլուշ» օպերային թատրոնը (հիմնական 1793), Ազգային կոնսերվատորիան (հիմնական 1835), երաժշտական ակադեմիան, 2 սիմֆոնիկ նվագախումբ, «Պոլիֆոնիա» երգչախումբը, մի քանի երաժշտական ընկերություններ։ Խոշոր երաժշտական կենտրոններ են նաև Պորտուն և Կոիմբրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 398