Պորտալ:Տնտեսագիտություն/Ընտրված հոդված/Արխիվ
18.09.2010 - 28.12.2014
խմբագրելՄարքեթինգ (անգլերեն՝ marketing) բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։
Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը: Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։
Մարքեթինգ հասկացողությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թ.-ին «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած։
Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները.
Ըստ Ամերիկյանն Մարքեթինգային Ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։(մանրամասն...)