Պորտալ:Տնտեսագիտություն/Ընտրված հոդված

Ֆոկուս խումբ (անգլ.՝ Focus group, ռուս.՝ Фокус-группа), չկառուցքավորված հարցազրույց, որը վարում է հատուկ պատրաստված մասնագետը նախօրոք պայմանավորված ռեսպոնդենտների ոչ մեծ խմբի հետ։

Ֆոկուս խմբի անցկացման հիմնական նպատակը պարզելն է, թե ինչ են մտածում տվյալ նպատակային շուկան ներկացնող մարդկանց խումբը՝ հետազոտողին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ։ Այս մեթոդի արժեքավորությունը ըստ մասնագետների կայանում է նրանում, որ հարցազրույցի ազատ բնույթը, հաճախ, թույլ է տալիս ստանալ անսպասելի տեղեկատվություն։

Ֆոկուս խմբերի մեթոդը համարվում է մարքեթինգային հետազոտությունների մաս կազմող որակական հետազոտությունների ուղղակի գործիքներից (մեթոդներից) մեկը (խորացված հարցազրույցի հետ միասին)։

Սովորաբար ֆոկուս խմբի մասնակիցների թիվը տատանվում է 8-12 հոգու միջև։ Ավելի փոքր թվով ռեսպոնդենտների դեպքում, ըստ մարքեթինգի մասնագետների, քննարկումը չի լինի բավարար դինամիկ, ինչը անհրաժեշտ է հարցազրույցի հաջող իրականացման համար։ 12 և ավելի մասնակիցների դեպքում ֆոկուս խումբը համարվում է մարդաշատ, ինչը կրկին ըստ նույն մասնագետների՝ բացասական ազդեցություն կունենա հարցազրույցի արդյունավետության վրա (մանրամասն...)։