Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2013 Փետրվար

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա։

Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ։ ժանրային առումով «Սկիզբը» հիշեցնում է ավանդական «ֆիլմ-գողություն», միայն այն տարբերությամբ, որ այստեղ նպատակը ոչ թե օբյեկտի առևանգումն է, այլ հակառակը նրա տեղադրումը զոհի գիտակցության մեջ։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնում հուլիսի 13-ին, երեք օր ավելի վաղ քան մյուս կինոթատրոնների ցուցադրումները (IMAX ֆորմատը ներառյալ)։ Ֆիլմը արժանացավ կինոքննադատների կողմից տրված դրական գնահատականների։ Պրեմիերայի առաջին շաբաթվանից սկսած մինչև այսօր ֆիլմը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում շարունակել...: