Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Սեպտեմբեր
![Ջ. Նիկոլսոն, 2009 թ. լուսանկար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/Jack_Nicholson.0920.jpg/130px-Jack_Nicholson.0920.jpg)
Ջեք Նիկոլսոն , (անգլ.՝ Jack Nicholson, ապրիլի 22, 1937) ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, 7 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս։
Բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն դերասաններից մեկը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին, Ջերսիում: Ծնողները մասնագիտությամբ պարող էին։ Մայրը` Ջուն Ֆրենսիս Նիկոլսոնը, որդու ծնվելուց 6 ամիս առաջ ամուսնացել է իտալացի ծագումով ամերիկացի պարող Դոնալդո Ֆուրչիլլոյի հետ։
Նրան դաստիարակել և մեծացրել են պապը` Ջոն Նիկոլսոնը` մասնագիտությամբ նկարիչ դիզայներ և տատը` Էթել Մեյ Ռոադսը, ով վարսահարդար և կոսմետելոգ էր։ Նրանք ներկայացրել են իրենց որպես Ջեքի ծնողներ, իսկ մայրը որպես քույր։ Միայն 1974 թվականին, պապի և տատի մահվանից հետո է նա իմացել որ նրանք իր պապ ու տատն են, և որ իսկական մայրը իրեն քույր ներկայացրած անձնավորությունն է շարունակել...: