Գրականությունը գեղարվեստական, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառներից է։ Գրականությունը պետք է տարբերակել «գրականություն» բառի մյուս ըմբռնումներից։ Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական, քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բովանդակություն ունեցող երկերը։ Գրականությունը ծագել է գրի, այբուբենի ծագումից հետո։ Եվրոպական շատ լեզուներում գործածվող «լիտերատուրա» տերմինը կապվում է «լիտեր» - տառ արմատի հետ։ Գրականությունը ինչպես արվեստի մյուս տեսակները իրականության ճանաչման, արտացոլման և գաղափարական գնահատականի ձևերից է, որն իրագործվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։ Գեղարվեստական գրականությունը հնագույն ժամանակներից ունեցել էր երեք մեծ բաժին՝ էպիկական, քնարական և դրամատիկական, որոնք կոչվում են գրական սեռեր։