Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 1-ին։ Տարածությունը 182,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 64,4 հազար մարդ (1987), խտությունը՝ 353 մարդ։ Մինչև 1953 թվականը կոչվում էր Զանգիբասարի շրջան, 1953-1969 թվականներին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, վերակազմավորվել է 1969 թվականին։ (մանրամասն...)