Պոստֆեմինիզմ (անգլ.՝ postfeminism, նաև` post-feminism), տերմին, որն օգտագործվում է ֆեմինիզմի, հատկապես` դրա երկրորդ և երրորդ ալիքների հակասություններն ու թերությունները նկարագրելու համար։ Երբեմն այն շփոթում են ֆեմինիզմի չորրորդ ալիքի և գունավոր ֆեմինիզմի կանանց հետ (women of color feminism)[1]:

Պոստֆեմինիզմի գաղափարախոսությունն առանձնանում է ֆեմինիզմի գերակշռող և նախորդող ուղղություններից իր հակասություններով։ Պոստֆեմինիզմի որոշ ձևեր փնտրում են գենդերային առաջընթացի հաջորդ փուլը և, որպես այդպիսին, հաճախ ընկալվում են որպես այլևս կոշտ գենդերային դերերով և արտահայտություններով չսահմանվող հասարակության կողմից աջակցվող։ Պոստֆեմինիստը այն անձն է, որը հավատում, խթանում կամ մարմնավորում է 1970-ական թվականների ֆեմինիզմից բխող տարբեր գաղափարախոսություններ, այդ թվում, և՛ որպես աջակից և՛ որպես հակառակորդ դասական ֆեմինիզմին։

Պոստֆեմինիզմը կարելի է համարել ֆեմինիզմի, ժողովրդական մշակույթի և կանացիության միջև փոխված հարաբերությունները հասկանալու քննադատական միջոց։ Պոստֆեմինիզմը կարող է նաև ներկայացնել երկրորդ կամ երրորդ ալիքի ֆեմինիզմի քննադատությունը` կասկածի տակ դնելով իրենց բինար մտածողությունը և էականությունը, սեքսուալության իրենց տեսլականը և կանանց և ֆեմինիզմի միջև հարաբերությունների ընկալումը։ Այն կարող է նաև բարդացնել կամ նույնիսկ ամբողջությամբ հերքել այն գաղափարը, որ բացարձակ գենդերային հավասարությունն անհրաժեշտ է, ցանկալի կամ իրատեսորեն հասանելի[1][2]։

Պատմություն խմբագրել

Պոստֆեմինիզմ տերմինը օգտագործվել է 1980-ական թվականներին` երկրորդ ալիքի ֆեմինիզմի դեմ հակազդեցությունը նկարագրելու համար։ Պոստֆեմինիզմն այժմ պիտակ է լայն տեսությունների համար, որոնք քննադատում են նախկին ֆեմինիստական դիսկուրսները և մարտահրավերներ նետում երկրորդ ալիքի գաղափարներին։ Այլ պոստֆեմինիստներն ասում են, որ ֆեմինիզմն այլևս արդիական չէ ժամանակակից հասարակության համար։ Ամելիա Ջոնսը գրել է, որ պոստֆեմինիստական տեքստերը, որոնք հայտնվել են 1980-ական և 1990-ական թվականներին, երկրորդ ալիքի ֆեմինիզմը պատկերել են որպես միաձույլ և չափազանց ընդհանրացնող են եղել իրենց քննադատության մեջ[3]։

Պոստֆեմինիզմը կարելի է համարել ֆեմինիզմի, ժողովրդական մշակույթի և կանացիության միջև փոխված հարաբերությունները հասկանալու քննադատական միջոց։ Երբեմն պոստֆեմինիզմը անվանում են նոր ֆեմինիզմ կամ պոստմոդեռնիստական ֆեմինիզմ[4]։

Պոստֆեմինիզմի վառ ներկայացուցիչներն են Կամիլա Պալյան, Ամելիա Ջոնսը, Սոֆիա Ֆոկան և Ռեբեկա Ռայթը, վերջին երկուսը «Introducing postfeminism» գրքի հեղինակներն են[5]։

Պոստֆեմինիզմը կարող է մեկնաբանվել որպես ֆեմինիզմի` կնոջ համար հայրիշխանական համակարգից դուրս տեղ ստեղծելու և իր տեղը գտնելու ցանկության մերժում։ Մինչ ֆեմինիստուհիները շարունակում են վեճերը հայրիշխանական հասարակական համակարգի բնույթի մասին, պոստֆեմինիստուհիները նոր ուժով հայտարարում են իրենց կանացի բնության մասին։ Առաջին անգամ «Պոստֆեմինիզմ» եզրույթն օգտագործվել է 1982 թվականի հոկտեմբերին, երբ «Նյու Յորք Թայմս» ամսագիրը հրապարակել է Սյուզան Բոլոտինի «Պոստֆեմինիստական սերնդի ձայները» հոդվածը[6]։

1990-ական թվականներին այդ տերմինը տարածվել է ինչպես ակադեմիական աշխարհում, այնպես էլ` ԶԼՄ-ներում։ Սա ընդունվել է որպես հավանության և արհամարհանքի արտահայտություն։ Դյուկի համալսարանի պրոֆեսոր Թորիլ Մոյը սկզբնապես այս տերմինը մտցրել է 1985 թվականին սեռական/տեքստային քաղաքականության մեջ, որպեսզի բաժանի լիբերալ ֆեմինիզմը, որը հիմնված է տղամարդկանց և կանանց իրավունքների հավասարության վրա և արմատական ֆեմինիզմը` հիմնված տարբերությունների վրա։ Շփոթմունք է առաջանում «պոստ» բառը` «պոստֆեմինիզմի» համատեքստում։ Այս խառնաշփոթը 1990-ական թվականներից պատուհասել է «Պոստֆեմինիզմ» հասկացությունը։ Թեև այս տերմինը, մի կողմից, թվում էր, որ նշանակում է ֆեմինիզմի ավարտ, մյուս կողմից, այն ինքնին դարձել է ֆեմինիստական օրակարգի մաս[2]։

Տարիների ընթացքում Պոստֆեմինիզմի հասկացությունը ընդլայնվել է և սկսել է ներառել բազմաթիվ տարբեր իմաստներ, ինչպես ֆեմինիզմի դեպքում։ Ֆեմինիստական գրականության մեջ սահմանումները, որպես կանոն, բաժանվում են երկու հիմնական կատեգորիաների.

1) «ֆեմինիզմի մահ», «հակաֆեմինիզմ», «ֆեմինիզմն այժմ անտեղի է»

2) ֆեմինիզմի հաջորդ փուլը կամ ֆեմինիզմ, որը հատվում է փիլիսոփայության տեսության և այլ «պոստ» հոսանքների հետ, ինչպիսիք են պոստմոդեռնիզմը, պոստկառուցվածքայնությունը և պոստգաղութատիրությունը[2]։

Բնութագիր խմբագրել

1980-ական թվականների սկզբին լրատվամիջոցները սկսել են քսան տարեկան կին դեռահասներին և կանանց անվանել «պոստֆեմինիստական սերունդ»։ Քսան տարի անց պոստֆեմինիստ տերմինը դեռևս օգտագործվում է երիտասարդ կանանց նշելու համար, որոնք «ենթադրվում է, որ օգտվում են կանանց շարժումից աշխատանքի և կրթության և ընտանեկան նոր պայմանների հասանելիության բարձրացման շնորհիվ, բայց միևնույն ժամանակ չեն ձգտում հետագա քաղաքական փոփոխությունների», պնդում է սոցիոլոգիայի պրոֆեսոր Պամելա Արոնսոնը։ Պոստֆեմինիզմը շատ քննարկվող թեմա է, քանի որ այն ենթադրում է, որ ֆեմինիզմը մեռած է, և այն հավասարությունը, որը այն ենթադրում է, հիմնականում առասպել է[7]։

Պրոֆեսոր Դայան Դևիսի խոսքով` պոստֆեմինիզմը պարզապես շարունակությունն է այն բանի, ինչ ցանկանում են առաջին և երկրորդ ալիքի ֆեմինիստները[8]։

Քենթի պետական համալսարանի հետազոտությունները պոստֆեմինիզմը կրճատել են` բաժանելով այն չորս հիմնական պնդման.

  • ֆեմինիզմի աջակցության նվացեցում,
  • կանայք սկսում են ատել ֆեմինիզմը և ֆեմինիստներին,
  • հասարակությունն արդեն հասել է սոցիալական հավասարության, ինչը հնացրել է ֆեմինիզմը,
  • «ֆեմինիստ» պիտակը բացասական խարանի պատճառով կորցրել է իր դրական իմաստը[9][10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Post feminism in popular culture: A potential for critical resistance?»։ politicsandculture.org։ Վերցված է 2021-04-21 
  2. 2,0 2,1 2,2 Misha Kavka Feminism, Ethics, and History, or What Is the "Post" in Postfeminism? // Tulsa Studies in Women's Literature. — 2002. — В. 1. — Т. 21. — С. 29–44. — ISSN 0732-7730. — doi:10.2307/4149214
  3. Pamela Abbott, Melissa Tyler, Claire Wallace An Introduction to Sociology: Feminist Perspectives. — Routledge, 2006-02. — 449 с. — ISBN 978-1-134-38245-3
  4. Sophia Phoca, Rebecca Wright Introducing Postfeminism. — Icon Books, 1999. — 184 с. — ISBN 978-1-8404-6010-0
  5. «Философия феминизма и формирование современного гендерного сознания. Истоки постмодернистского феминизма, или постфеминизма»։ 3ys.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է 2021-02-09 
  6. «Постфеминизм | Словарь гендерных терминов»։ Վերցված է 2019-02-21 
  7. Pamela Aronson Feminists Or “Postfeminists”?: Young Women’s Attitudes toward Feminism and Gender Relations(անգլ.) // Gender & Society. — 2003-12-01. — В. 6. — Т. 17. — С. 903–922. — ISSN 0891-2432. — doi:10.1177/0891243203257145
  8. Davis, Debra Diane Breaking Up [at] Totality: A Rhetoric of Laughter. — University of Iowa, 2000. — С. 141. — ISBN 0-8093-2228-5
  9. Elaine J. Hall, Marnie Salupo Rodriguez The Myth of Postfeminism(անգլ.) // Gender & Society. — 2003-12-01. — В. 6. — Т. 17. — С. 878–902. — ISSN 0891-2432. — doi:10.1177/0891243203257639
  10. Pamela Abbott, Melissa Tyler, Claire Wallace An Introduction to Sociology: Feminist Perspectives. — Routledge, 2006-02. — 449 с. — ISBN 978-1-134-38245-3

Արտաքին հղումներ խմբագրել