Ալեն Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեն Պողոսյան (Բոգոսյան, Բողոսյան, ֆր.՝ Alain Boghossian, հոկտեմբերի 27, 1970[1][2][3][…], Դին լե Բեն[4]), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հայկական արմատներով։ Հանդես է եկել տարբեր ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Ալեն Պողոսյան ֆր.՝ Alain Boghossian | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1970[1][2][3][…] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Դին լե Բեն[4] | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրել1992-1994 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի կազմում։ 1992-1993 թվականներին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական Իստր ֆուտբոլային ակումբում։ 1994-1997 թվականներին հանդես է եկել իտալական Նապոլի ֆուտբոլային ակումբի կազմում։ 1997-1998 թվականներին հանդես է եկել իտալական Սամպդորիա ֆուտբոլային ակումբում։ 1998-2002 թվականներին հանդես է եկել իտալական Պարմա ֆուտբոլային ակումբի կազմում։ 2002-2003 թվականներին հանդես է եկել իսպանական Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի կազմում։
Ազգային
խմբագրել1997-2002 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[5]։
Մարզչական կարիերա
խմբագրել2010 թվականից մինչև հիմա հանդիսանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչի գլխավոր օգնական։
Անձնական կյանք
խմբագրելԱլեն Պողոսյանն ունի հայկական արմատներ[6]։ 2001 թվականին Յուրի Ջորկաեֆի հետ միասին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահից, Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ ՀՀ վաստակավոր քաղաքացի[7]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Աշխարհի չեմպիոն - 1998
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող - 1999
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթի հաղթող - 1999
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ FIFA.com. «Fédération Internationale de Football Association (FIFA) - FIFA.com». FIFA.com (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Alain Boghossian». Evene.fr. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Ален Богоссян завершил карьеру - Газета.Ru». archive.is. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.