Պոլիբինոյի Շուխովի աշտարակ

Պոլիբինոյի Շուխովի աշտարակ՝ շինություն ինժեներ և ճարտարապետ Վլադիմիր Շուխովի նախագծով, կառուցվել է 1896 թվականին։ Հանդիսանում է աշխարհի առաջին հիպերբոլոիդ կառուցվածքը։ Հիպերբոլոիդ ձևը արտոնագրվել է Շուխովի դիմումի հիման վրա 1986 թվականի հունվարի 11-ին (Ռուսական կայսրության արտոնագիր № 1896 12 մարտի 1899 թվական)։ Աշտարակը գտնվում է Լիպեցկի մարզի Դանկովսկի շրջանի Պոլոբինո գյուղում։ Ամբողջությամբ պահպանվել է մինչև մեր օրերը, տուժում է կոռազիայից և ռեստավրացիայի կարիք ունի։

Աշտարակ
Շուխովի աշտարակ
Шуховская башня
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՊոլիբինո, Լիպեցկի մարզ
Նախագծի հեղինակՎլադիմիր Շուխով
Հիմնադրման թվական1896 թվական
ՎիճակԿայուն է, տուժում է կոռոզիայից
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Աշտարակը նախատեսված է Համառուսական տնտեսական և գեղարվեստական ցուցահանդեսի համար, որը անց է կացվել 1986 թվականի մայիսի 28-ից (9 հունիս) մինչև 1(13) հոկտեմբերը Նիժնի Նովգորոդ քաղաքում, և հանդիսանում է առաջին այդ տիպի առաջին շուխովյան շինությունը։ Ցուցահանդեսի ավարտից հետո, 1896 թվականի վերջին, Շուխովի առաջին աշտարակը մեկենաս Յու․ Ս․ Նեչաեվ-Մալցովի կողմից տեղափոխվել է Պոլիբինո գյուղ Կուլիկովոյի դաշտին մոտ։

Նկարագրություն

խմբագրել

Շինությունը հանդիսանում է աշխարհի առաջին հիպերբոլոիդ կառուցվածքը[1][2][3][4][5]. Միաշերտ հիպերբոլոիդ Շուխովի առաջին աշտարակի պտույտ ստանալու համար օգտագոևծվել է 80 ուղիղ պողպատե պրոֆիլներ, որոնց ծարերը ամրացվում են օղակով հիմքին։ Շեղանկյունաձև խաչվող, պրոֆիլների ցանցային պարկուճը ամրացվում է 8 զուգահեռ պողպատից օղակների միջոցով տեղադրված հիմքերի միջև։ Աշտարակի կառուցվածքի բոլոր պողպատե տարրերը միացված են գամերով։ Աշտարակի ընդհանուր բարձրությունը 37 մետր է (չհաշված հիմքի բարձրությունը, ռեզերվուարը և դետելու համար նախատեսված վերին մասը)։ Ներքին հիմքի շրջանաձև մասի տրամագիծը 10,9 մետր է, վերինը՝ 4,2 մետր։ Մանեամեծ հատվածի տրամագիծը 6,5 մետր է, բարձրությունը՝ 4,8 մետր։ Երկրի մակերևույթից աշտարակի կենտրոնից մինչև հիմքը ռեզերվուարը բարձրանում է գեղեցիկ պտուտակավոր պողպատե սանդուղք։ Կենտրոնական մասում բաքը ունի գլանաձև անցք ուղիղ սանդուղքով, որը տանում է ռեզերվուարի վերին մասին դիտորդական մասը։ Բաքի վրա դիտարկող պլատֆորմի վերևում, հիպերբոլոիդ վերգետնյա կառուցվածքի վերին մասում կա ուղիղ սանդուղք, որը տանում է դեպի ավելի բարձր փոքր դիտարկման պլատֆորմ։ Հիպերբոլոիդ վերին շինությունը հավաքված է 8 ուղիղ պրոֆիլներից, օղակներով միացված հիմքին, որոնց միջև գտնվում է ևս մեկ ամրացման օղակ։ Վերին հարթակը ունեցել է փայտե հատակ և ցանկապատ, սակայն այն չի պահպանվել։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Стр.110-114, «Vladimir G. Suchov 1853—1939. Die Kunst der sparsamen Konstruktion.», Rainer Graefe, Ph. D., und andere, 192 S., Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, 1990, ISBN 3-421-02984-9
  2. «The Nijni-Novgorod exhibition: Water tower, room under construction, springing of 91 feet span», «The Engineer», № 19.3.1897, P.292-294, London, 1897.
  3. «Arkhitektura i mnimosti»: The origins of Soviet avant-garde rationalist architecture in the Russian mystical-philosophical and mathematical intellectual tradition", Elizabeth Cooper English, Ph. D., a dissertation in architecture, 264 p., University of Pennsylvania, 2000.
  4. Стр.110-114, "В. Г. Шухов (1853—1939). Искусство конструкции." / Райнер Грефе, Оттмар Перчи, Ф. В. Шухов, М. М. Гаппоев и др. — М.: Мир, 1994. — 192 с. — ISBN 5-03-002917-6.
  5. Vladimir Shukhov and the Invention of Hyperboloid Structures

Արտաքին հղումներ

խմբագրել