Պնևմատոլիտային հանքավայրեր

Պնևմատոլիտային հանքավայրեր, պնևմատոլիզի պրոցեսներով առաջացած օգտակար հանածոների հանքաշերտեր։ Մետաղային հանքավայրերի որոշ դասակարգումներում պնևմատոլիտային հանքավայրերի տիպին են դասում նաև կոնտակտատեղակալումային (սկառնային) հանքավայրերը և հազվագյուտ մետաղների բարձր ջերմաստիճանային հանքավայրերի մի մասը։ Պնևմատոլիտային հանքավայրերը հանդիպում են հազվադեպ, ձևավորվում են ինտրուզիաների կոնտակտներին մոտ, մեծ մասամբ նրանց եզրագծերից դուրս, երբեմն էլ հենց ինտրուզիաների մեջ։ Նրանց համար սովորաբար բնորոշ է հանքամարմինների անկանոն ձևը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։