Պյոտր Իգնատով
ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր
Պյոտր Իգնատով (ռուս.՝ Пётр Карпович Игнатов, հոկտեմբերի 10, 1894, Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1984[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության, Հոկտեմբերյան հեղաշրջման, Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։ Կրասնոդարի պատվավոր քաղաքացի։
Պյոտր Իգնատով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1894 |
Ծննդավայր | Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1984[1] |
Վախճանի վայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրասնոդար |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հանքափորի ընտանիքում։ Մնալով որբ՝ թողնում է ուսումը և անցնում է աշխատանքի։ Մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ «Էրիկսոն» գործարանում աշխատում է որպես փականագործ-մեխանիկ։ Մինչև 1917 թվականը ակտիվորեն մասնակցել է հեղափոխական գործողություններին։ Եղել է ընդհատակյա բոլշևիկ։ Ձերբակալվել է և աքսորվել։
Մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ Զբաղվել է կարմիրգվարդիական ջոկատների կազմավորմամբ։
Պյոտր Իգնատովը հայերեն
խմբագրել- Հերոս եղբայրները (պատմվածքներ Սովետական Միության հերոսներ Իգնատով եղբայրների մասին), Ե., Հայպետհրատ, 1949, 109 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Խաչիկ Հրաչյան, նկարիչ՝ Ա. Գլուխովցև։ Բովանդակությունը՝ Ամբողջ ընտանիքով; Գենյան երազում է; Ի՞նչ արհեստ ունես; «Անտառային պրոֆեսորը» սովորեցնում է կռկռալ; Բարակ պարանը անհուսալի է; Ճամբարը Ստրեպետ լեռան վրա; Թռչնաբույնը; «Բարձրագույն» հետախուզություն; Մարտի դզօտերի պայտում; Ջոկատը պարկի մեջ; Ջո՜ւր; Մենամարտ տանկի հետ; Կռվի որսորդները; Պաղ ճեղք; Կամուրջների պայթեցումը; Քարե կամար; Անմոռանալի գիշեր; Ծանր կորուստ; Վրեժ; Գաղտնի ծրարը; Անդրեյկա; Եղեգնուտում; Մեծ պատիվ։