Պյոտր Դոբրինինի հուշարձան

Պյոտր Դոբրինինի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру Добрынину), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է հեղափոխական, Մոսկվայում հոկտեմբերյան զինված ապստամբության մասնակից Պյոտր Դոբրինինին։ Տեղադրվել է 1967 թվականի հուլիսի 4-ին՝ Մոսկվորեցկի շրջանի պիոներների և դպրոցականների նախաձեռնությամբ Մոսկվայի մետրոպոլիտենի «Դոբրինինսկայա» կայարանի նախասրահի մոտ։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Գենադի Դմիտրիևիչ Ռասպոպովը և ճարտարապետ Վ. Մ. Պյասկովսկին[1][2][3]։ Մոսկվայի կառավարության «Ռուսաստանի Դաշնության նախագահի 1997 թվականի մայիսի 5-ի թիվ 452 հրամանագրով դաշնային (համառուսաստանյան) նշանակության պատմական և մշակութային ժառանգության օբյեկտների ցանկից հանված և տարածաշրջանային նշանակության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում դասակարգելու համար առաջարկված պատմության և մշակույթի մշակութային ժառանգության օբյեկտ հանդիսացող հուշարձանների ցանկը հաստատելու» մասին 1997 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 787 որոշմամբ դասվել է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների թվին[4]։ Վերականգնողական վերջին աշխատանքներն իրականացվել են 2009 թվականին. տարբեր աղտոտվածություններից մաքրվել է գրանիտե մակերևույթը, վերացվել են կոտրվածքները, կատարվել են հականեխիչ և պաշտպանիչ աշխատանքներ[5]։

Picto infobox architecture.png
Պյոտր Դոբրինինի հուշարձան
Памятник революционеру Петру Добрынину.JPG
Պյոտր Դոբրինինի հուշարձանը
Կոորդինատներ55°43′44″ հս․ լ. 37°37′22″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1967
Շինության ձևըԿիսանդրի
Կառուցել էԳենադի Ռասպոպով
Ներկա վիճակըԿանգուն

Կարմիր գրանիտից քանդակված կիսանդրին գտնվում է բարձր պատվանդանի վրա, որի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Բոլշևիկ Պյոտր Դոբրինին (ծնված 1894 թվականին)՝ Զամոսկվորեչիեի Կարմիր գվարդիայի կազմակերպիչներից մեկը։ Հերոսաբար զոհվել է խորհրդային իշխանության համար 1917 թվականի հոկտեմբերյան մարտերի օրերին Մոսկվայում [6][7][8]»։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել