Պղպեղասունկ
Պղպեղասունկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Դառնամատիտեղ
Ընտանիք Դառնամատիտեղ
Ցեղ կաթնասնկեր
Տեսակ Պղպեղասունկ
Լատիներեն անվանում
Lactarius piperatus (L.) Pers. 1797


Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Պղպեղասունկ (լատ.՝ Lactarius piperatus), բազիդիավոր սնկերի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ։ Հայաստանում հազվադեպ հանդիպում է հյուսիսարևելյան մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, հողի վրա՝ ամռանը (1100-1400 մ բարձրություններում)։

ՆկարագիրԽմբագրել

 
Lactifluus vellereus

Միկոռիզագոյացնող է. համակեցության մեջ է մտնում հիմնականում լայնատերև ծառատեսակների հետ։

  • Գլխարկը (տրամագիծը՝ 7-20 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ ձագարաձև՝ ներծալված և աղվամազերով պատված եզրերով, հարթ, սպիտակ։
  • Հասուն պտղամարմինը ծածկված է դեղնագորշագույն կամ մոխրագույն բծերով։
  • Պտղամիսն ամուր է, պարունակում է տարեկանի հացի թույլ հոտով սպիտակ կաթնահյութ։
  • Թիթեղները խիտ են, սպիտակ, իջնում են ոտիկի վրա, հաճախ՝ կաթնահյութի կաթիլներով, որոնք չորանալուց հետո ստանում են կանաչամոխրագույն երանգ։
  • Ոտիկը (երկարությունը՝ 3-7 սմ, հաստությունը՝ 2-3 սմ) գլանաձև է, երբեմն՝ հիմքի մոտ նեղացած, ամուր, սպիտակ, հարթ։

ՓոփոխականությունԽմբագրել

Գլխարկը ամբողջովին սպիտակ է կամ կաթնագույն, սովորաբար կենտրոնական մասում ավելի մուգ է, քան եզրերը։ Թիթեղները սկզբում սպիտակ, ապա կրեմագույն, վնասվածքների դեպքում պատվում են դեղնա-շականակագույն բծերով։

Էկոլոգիա և տարածումԽմբագրել

Աճում են խոնավ և ստվերոտ անտառներում շարքերով կամ որոշակի շրջանակներով։ Գերադասում են աճել դրենաժային կավե հողերում։

Աճում են ամռան և աշնան ամիսներին։

Այլ նմանատիպ տեսակներԽմբագրել

ՀոմանիշներԽմբագրել

  • Agaricus piperatus L. 1753
  • Agaricus acris Bull. 1785
  • Lactifluus piperatus (L.) Roussel 1806
  • Lactifluus piperatus (L.) Kuntze 1891
  • Agaricus lactifluus var. piperatus (L.) Pers.

Սննդային որակԽմբագրել

Հաճախ սուր հոտի պատճառով համարում են ոչ պիտանի ուտելու համար։ Ուտելի է. օգտագործվում է միայն թթու դրած։ Բացի այդ, երբեմն չորացրած փոշի օգտագործվում է որպես համեմունք։

Բուժիչ հատկություններԽմբագրել

Պղպեղասունկը լավ ազդեցություն ունի տուբերկուլյոզի վրա։ Ժողովրդական բժշկության մեջ չորացված սունկը օգտագործում են լեղապարկի քարերի բուժման ն պատակով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Лекарственные растения и их применение. Изд. 5-е, перераб. и. доп. «Наука и техника». Мн., 1974

ԳրականությունԽմբագրել

  • Кибби Дж. Атлас грибов: Определитель видов. — СПб.: Амфора, 2009. — С. 186.
  • Хардинг П. Грибы. — М.: АСТ, 2002. — С. 89.
  • Янсен П. Всё о грибах. — СПб.: Кристалл, 2006. — С. 87.
  • Грибы: Справочник / Пер. с итал. Ф. Двин. — М.: АСТ, 2001. — С. 122.
  • Грибы СССР / отв. ред.Горленко М. В.место= М.. — Мысль, 1980. — С. 230.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։