«Պղնձե հրեշտակ» (ռուս.՝ «Медный ангел»), 1984 թվականի խորհրդային արկածային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վենիամին Դորման Մ․ Գորկու անվան կինոստուդիայում։

Պղնձե հրեշտակ
ռուս.՝ Медный ангел
Երկիր ԽՍՀՄ
Ժանրքրեական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎենիամին Դորման
Սցենարի հեղինակIsay Kuznetsov?
ԴերակատարներԱնատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Լեոնիդ Կուրավլյով, Լեոնիդ Յարմոլնիկ և Alim Kouliev?
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն89 րոպե

1984 թվականին ֆիլմը կինովարձույթում գտնվել է 14-րդ տեղում, այն դիտել է 22 միլիոն հանդիսատես[1]։

Սյուժե

խմբագրել

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային երկրաբանական արշավախումբը, որը ղեկավարում է սովետական ինժեներ Անտոն Պետրովիչ Կուրմաևը, Արգենտինայում հետազոտություններ է իրականացնում դժվարամատչելի լեռնային շրջանում հիդրոէլեկտրակայան կառուցելու համար և թիրախ է դառնում «Աջ դաշինք» ռեակցիոն կազմակերպության համար, որը ձգտում է ձախ կառավարության տապալմանը: «Պղնձե հրեշտակ» հյուրանոցը, որտեղ տեղակայված է արշավախումբը, նաև ապաստան է ծառայում Վալդես եղբայրների հանցախմբի համար, որը զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ:

Երկրաբանները պատանդ են դառնում թմրավաճառների ավազակախմբում՝ գանգստեր Սեբաստիան Վալդեսի գլխավորությամբ, որը ցանկանում է արշավախմբի անդամներին փոխանակել իր ավագ եղբոր՝ Անտոնիոյի հետ, որն ընկել է արգենտինական ոստիկանության ձեռքը, միաժամանակ վերադարձնել իշխանությունների կողմից առգրավված հերոինի արժեքը: Երկրաբաններին հաջողվում է գերությունից փախչել իրենց ընկերների՝ հյուրանոցի տիրուհի Ռոսիտա Միկիի եղբորորդու և դանիացի պրոֆեսոր Լարսենի շնորհիվ, որոնք, սպառնալով ինքնաձիգով, ստիպում են հարբեցող գանգստեր Մաքսին ազատ արձակել պատանդներին: Գիտնականների խումբը թաքնվում է մանկական առողջարանում, բայց ավազակները, Ռոսիտայից իմանալով արշավախմբի գտնվելու վայրը, կրկին բռնում են երկրաբաններին։ Փոխանակման ժամանակ Ռոսիտան կարաբինով սպանում է ոստիկանության դավաճան կոմիսար Սանտիլյանին, որը գաղտնի համագործակցում էր ռեակցիոնների հետ։

Ֆիլմի վերջում ազատություն ստացած երկրաբանները նոր լույս տեսած թերթում հոդված են կարդում հանցագործներին բռնելու մասին։

Դերերում

խմբագրել
  • Անատոլի Կուզնեցով – Անտոն Պետրովիչ Կուրմաև, խորհրդային ինժեներ
  • Իրինա Շևչուկ – Մարինա Գրոմովա, երկրաբան
  • Վալենտին Սմիրնիտսկի – Լադիսլավ Իլեկ, չեխ մասնագետ
  • Լեոնիդ ՅարմոլնիկՄորիս Բարրո, ֆրանսիացի մասնագետ
  • Լեոնիդ ԿուրավլյովԼարսեն, դանիացի պրոֆեսոր
  • Լիա Ախեջակովասինյորա Ռոսիտա, որը ղեկավարում է հյուրանոցը
  • Նիկոլայ Երյոմենկո – կրտսեր – Սեբաստիան Վալդես, թմրավաճառների խմբավորման պարագլուխ
  • Ալեքսանդր Յակովլև – Վակերոս, Անտոնիո Վալդեսի օգնականը
  • Արչիլ ԳոմիաշվիլիԱնտոնիո Վալդես, թմրավաճառների խմբավորման պարագլուխ
  • Վադիմ Զախարչենկո – Մաքս, հարբեցող գանգստեր
  • Ալիմ Կուլիև – Ժոզեֆ Կոդերո, տեղացի երկրաբան (հնչյունավորել է Վադիմ Անդրեևը)
  • Օլեգ Խաբալով – Կազարես, դատախազ (հնչյունավորել է Սերգեյ Մալիշևսկին)
  • Ռոստիսլավ Յանկովսկի – Լևոն, քաղաքական գործիչ
  • Վիկտոր Նեզնանով – Կուրտ, գանգստեր
  • Գենադի Չետվիկով – Ռոն, գանգստեր
  • Սերգեյ Լեֆերենկո – Միկի, Ռոսիտայի եղբորորդին
  • Օլեգ Դորման – Էռնեստո, գանգստեր
  • Նարտայ Բեգալին – Ֆրեդի, գանգստեր
  • Էրմենգելդ Կոնովալով – Միհան, գանգստեր
  • Աբեսալոմ Լորիա – հյուրանոցի աշխատակից

Նկարահանող խումբ

խմբագրել

Ֆիլմի ստեղծում

խմբագրել

Վենիամին Դորմանը, իր իսկ խոսքով, նկարահանել է արկածային ֆիլմ, սակայն շեշտը չի դրել հնարքների վրա, այլ փորձել է ցույց տալ էքստրեմալ պայմաններում հայտնված և իրենց արժանապատվությունը պաշտպանող մարդկանց[2]։ Նկարահանումները տեղի են ունեցել Նալչիկի, Տերսկոլի, Յալթայի մոտակայքում, Գորկու անվան կինոստուդիայի տաղավարներում[3]: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են օպերատոր Վադիմ Կորնիլևը, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը, նկարիչ Մարկ Գորելիկը, որոնց հետ Դորմանը մինչ այդ աշխատել է երկար տարիներ[4]։

Քննադատություն

խմբագրել

Վլադիմիր Վիշնյակովը «Սովետսկի էկրան» ամսագրում ընդգծել է ինչպես Դորմանի և Կուզնեցովի հմտությունը արկածային սյուժե կառուցելու գործում, այնպես էլ բարդ կերպարներ ստեղծելու փորձը՝ հատկապես նշելով Անատոլի Կուզնեցովի, Իրինա Շևչուկի, Արչիլ Գոմիաշվիլիի, Նիկոլայ Երյոմենկո կրտսերի խաղը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Фёдор Раззаков. Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973—1991
  2. Хорт, 1984, էջ 12—13
  3. Хорт, 1984, էջ 12
  4. Хорт, 1984, էջ 13
  5. Вишняков, 1984, էջ 9

Գրականություն

խմբագրել
  • Вишняков В. Похищенная экспедиция // Советский экран. — 1984. — № 8. — С. 8—9.
  • Медный ангел // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — «Дубль-Д», 1996—520 с. — стр. 423
  • Хорт А. Медный ангел // Советский экран. — 1984. — № 8. — С. 12—13.

Արտաքին հղումներ

խմբագրել