Պլպուլ Զարեհ
Պլպուլ Զարեհ (Զարեհ Հակոբի Պարոնյան, փետրվարի 14, 1891, Ադափազար, Թուրքիա - փետրվարի 7, 1961, Բուխարեստ, Ռումինիա), հայ բանաստեղծ, մանկավարժ։
Պլպուլ Զարեհ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1891 |
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Վախճանվել է | փետրվարի 7, 1961 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկավարժ |
Պլպուլ Զարեհ Վիքիքաղվածքում |
Կենսագրություն խմբագրել
Պլպուլ Զարեհը ծնվել է 1891 թվականին Ադաբազարում։ 1912 թ. ավարտել է Ադաբազարի կեդրոնական երկրորդական վարժարանը, երկար տարիներ դասավանդել տարբեր վայրերում, եղել որբանոցի, նախակրթարանի տնօրեն, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» վարչության քարտուղարը։ 1908 թվականից բանաստեղծություններով հանդես է եկել Կ․ Պոլսի «Գարուն» շաբաթաթերթում, «Երկիր», «Կոհակ» և այլ հանդեսներում, իսկ այնուհետև՝ ռումինահայ և սփյուռքահայ զանազան պարբերականներում։ Տպագրվել են նրա «Ընդվզում» (1912, արձակ տաղերգություն), «ճակատագրի փուշին վրա» (1927), «Բաժակ մը երգ»[1][2] (1941) բանաստեղծությունների գրքերը, «Մեր ժամուն սուրբերը» (1946, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» Անահիտ Սահակյան գրական մրցանակ) նովելը, «Ծաղկեփունջ»[2] (1956) ժողովածուն։ Պլպուլի քնարական գործերի հիմնական թեման մարդասիրությունն է, հայրենասիրությունը[3]։
Մահացել է 1961 թվականի փետրվարի 7-ին Բուխարեստում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Բանաստեղծ Զարեհ Պլպուլ Մը Կար, Կար Նաեւ Զարեհ Ծ. Վրդ. Պարոնեան Մը…». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 2,0 2,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պլպուլ ( Պարոնյան ) , Զարեհ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլպուլ Զարեհ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 332)։ |