Պիցցայի կտրիչ (հայտնի է նաև որպես գլանաձև դանակ) ձեռքի խոհանոցային պարագա է, որն օգտագործվում է տարբեր սննդամթերքների հատվածներ կամ կտորներ կտրելու համար։ Այն օգտագործվում է նաև որպես կտրող գործիք։ Պիցցա պատրաստելու ժամանակ տարածվածության պատճառով այն ստացել է պիցցայի կտրիչ անվանումը։ Տիպիկ պիցցայի դանակն ունի անիվի տեսքով սայր, որը կցված է բռնակին։ Տարիների ընթացքում բնօրինակ դիզայնը փոխվել է՝ ներառելով տարբեր չափսեր, շեղբեր, բռնակներ և օգտագործման եղանակներ[1][2]։ Պիցցայի սովորական դանակը ոչ միայն պիցցա կտրելու համար է, այլ նաև մի շարք այլ առաջադրանքների համար, ինչպիսիք են խմոր կտրելը կամ կանաչիները մանրացնելը։

Անիվի տիպի կտրիչ

Պատմություն խմբագրել

Իտալացի Սիլվիո Պաչիտտին 1708 թվականին հորինել է մեցցալունայի տեսքով սայրը (իտալերեն՝ կիսալուսին)։ Այս սպասքը կլորացված սայր էր, որը հարվածում էր իր թիրախին և ավարտվում էր պտտվող շարժումով օբյեկտի վրայով, որպեսզի մաքուր կտրվածք ստեղծեր (ի տարբերություն երկայնքով գծելու, ինչպես ստանդարտ դանակները)։ Այն նախատեսված էր կանաչի և բանջարեղեն կտրելու համար և կարող էր լինել ինչպես մեկ, այնպես էլ կրկնակի շեղբերով[3]։

Սորտեր խմբագրել

Գոյություն ունեն պիցցայի կտրիչների երկու հիմնական տեսակ։

Ամենատարածվածն օգտագործում է անիվ, որը պտտվում է շրջանագծի մեջ, մինչդեռ մարդը կտրիչը շարժում է այն ուղղությամբ, որ կցանկանար կտրել պիցցան[2]։ Մարդիկ կարող են նաև օգտագործել անիվի պիցցայի կտրիչը այնպիսի բաների համար, ինչպիսիք են արհեստագործական աշխատանքները։

Մյուս տեսակը մեծ կոր դանակ է, որը կոչվում է mezzaluna, որը օրորվում է ետ ու առաջ՝ պիցցան կտրելու համար։ Mezzaluna-ի որոշ տեսակներ (մասնավորապես՝ երկշեղբով) հաճախ օգատգործվում են խոտաբույսերը մանրացնելու կամ բանջարեղենը մանրացնելու համար[4]։

 
Mezzaluna մեկ շեղբով

Այս երկու տեսակի պիցցա կտրիչներն ունեն տարբեր չափսեր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pizza Cutter». RecipeTips.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  2. 2,0 2,1 Carter, Murray (2013 թ․ հունիսի 25). 101 Knife Designs: Practical Knives for Daily Use. Iola, Wisconsin: Krause Publications. էջ 22. ISBN 978-1-4402-3383-8.(չաշխատող հղում)
  3. Wiener, Scott (2012 թ․ սեպտեմբերի 13). «A Brief History of the Pizza Slicer». Scotts Pizza Tours (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 Rosso, Julee (1985 թ․ հունվար). The Silver Palate Good Times Cookbook. Workman Pub. էջ 199. ISBN 978-0-89480-831-9.