Պիցցայի աշխարհի առաջնություն
Պիցցայի աշխարհի առաջնություն (Պիցցայի պատրաստման աշխարհի առաջնություն), ամենամյա խոհարարական մրցույթ՝ նվիրված պիցցային։ Մրցույթի կազմակերպիչներն են Pizza e Pasta Italiana և PizzaNew ամսագրերը։ 2008 թվականին առաջնությանը մասնակցել են խոհարարներ 20 երկրներից։ Պիցցան գնահատում են դատավորները՝ հաշվի առնելով պիցցայի պատրաստման և թխման գործընթացը, դրա համն ու մատուցումը։ Միջոցառման ընթացքում անցկացվում են պիցցայի արագ պատրաստման, «պիցցա-ակրոբատիկայի» և պիցցայի համար ամենաշատ խմորներ պատրաստելու մրցումներ։ Պիցցայի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սալսոմաջորե Տերմեում (Իտալիա)։ Որոշ այլ քաղաքներում (օրինակ, Փարիզում և Նեապոլում) կան պիցցային նվիրված այլ խոհարարական միջոցառումներ։
Առաջնությանը ներկա է գտնվում Միսս Իտալիան։ Որպես կանոն՝ պիցցայի աշխարհի առաջնությանը մասնակցում է մոտ 6500 ընկերություն։ Մրցաշարի հաղթողներն ընդգրկվում են Փառքի սրահում[1] և երբեմն հրավիրվում են հաջորդ տարի որպես դատավոր հանդես գալու համար։ Դրանից բացի՝ հաղթող սրճարանն ստանում է 10 000 դոլար։
Նախատեսված են տարբեր անվանակարգեր՝ օրինակ՝ «լավագույն բուսակերական պիցցա», «լավագույն մսային պիցցա»։ Մրցույթի ավարտին ընտրվում է լավագույն պիցցան։ Հաղթող ընկերություններն իրենց հաջողությունը կարող են օգտագործել գովազդի համար։ Նման սրճարանի սեփականատիրոջը բաժին է հասնում ցուցանակը, որը նա կարող է տեղադրել հաստատությունում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hall of Fame». Campionato Mondiale della Pizza. Pizza New S.p.A. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Встречайте Тони Джеминьяни — 12-ти кратный чемпион мира по пицце» (ռուսերեն). Пицца Школа. 2018 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ «World Pizza Cup Champion Tony Gemignani». www.tonygemignani.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «World Pizza Champions | America's #1 Pizza Team™». www.worldpizzachampions.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Статья(չաշխատող հղում). The Washington Post . (subscription required)
- Smith cooks up success in Italy | Endeavour News Արխիվացված 2019-03-06 Wayback Machine
- Архивы — OrlandoSentinel.com(չաշխատող հղում)(subscription required)
- Участник чемпионата мира по пицце завоевал бронзу(չաշխատող հղում)(subscription required)
- Команда готовится к чемпионату мира по пицце Արխիվացված 2011-04-24 Wayback Machine – PizzaMarketPlace.com