Պիրանի ծովային թանգարան

թանգարան Պերան քաղաքում

Սերգեյ Մաշերի անվան ծովային թանգարան (սլովեն.՝ Pomorski muzej »Sergej Mašera«), թանգարան, որը գտնվում է Սլովենիայի Պիրան քաղաքում։ Հիմնադրվել է 1954 թվականին՝ որպես Պիրանի քաղաքային թանգարան։ 1967 թվականից կրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Սերգեյ Մաշերի անունը։

Պիրանի ծովային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սլովենիա
ՏեղագրությունՊիրան
ՎայրՍլովենիա Սլովենիա, Պիրան
Հիմնադրվել է1954
ՏնօրենFranco Juri
Կայքpomorskimuzej.si
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու

խմբագրել

Ցուցադրությունը պատմում է սլովենական ծովագնացության պատմության և հարակից ոլորտների մասին։ Դրա մեջ մտնում են՝

  • Գլխավոր ծովային պատմական և գեղարվեստական հավաքածուն ընդգրկում է հնագույն քարտեզներ, տարբեր տիպի նավերի մոդելներ, նավիգացիոն գործիքներ, ծովագնաց նկարիչների նկարներ, նավերի նկարներ և այլն։ Բացի առևտրական նավատորմից հավաքածուն նաև մասամբ պատմում է տարբեր երկրների ռազմածովային նավատորմերի մասին, որի կազմի մեջ դարեր շարունակ ընդգրկված էր ներկայիս Սլովենիայի տարածքը։
  • Հնագիտական հավաքածու՝ անդրծովյան առևտրի թեմատիկայով նախապատմական ժամանակներից մինչև միջնադար։
  • Հնագիտական բաժինը պարունակում է ցուցանմուշներ նավերի մոդելների և ձկների մշակման մասին։
  • Թանգարանի գրադարանը պարունակում է շուրջ 14000 կտոր գիրք, որոնք այստեղ են անցել քաղաքային հին գրադարանից՝ գումարվելով նոր գրքեր։

Թանգարանն ունի երեք մասնաճյուղ՝

  • Սեչովելյան աղային լճակներ
  • Ազգագրական հուշարձան «Տոնինա խիշա»։
  • Փողոցային թանգարան Իզոլա քաղաքում։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ivanič Martin. «Slovenika, slovenska nacionalna enciklopedija», Любляна, изд. Mladinska knjiga, 2011

Արտաքին հղումներ

խմբագրել