Պիտերի կրթությունը 1992 թվականին ռեժիսոր Ժերարդին Վյուրցբուրգի ամերիկյան կարճամետրաժ վավերագրական ֆիլմն է՝ Դաունի համախտանիշով հատուկ կարիքներ ունեցող Պիտեր Գվազդաուսկասի և Վիրջինիայի Բլեքսբուրգ քաղաքում ավանդական երրորդ դասարանում ընդգրկվածության մասին։ 1993 թվականին որպես լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ արժանացել է «Օսկար» մրցանակի[1][2]։

Պիտերի կրթությունը
անգլ.՝ Educating Peter
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1992
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋերարդին Վյուրցբուրգ
ՕպերատորGary Griffin?
ԿինոընկերությունDirect Cinema Limited?
Տևողություն30 րոպե

Դերերում խմբագրել

  • Ջուդի Գվազդաուսկաս (Պիտերի մայրը)
  • Ֆրանկ Գվազդաուսկաս (Պիտերի հայրը)
  • Պիտեր Գվազդաուսկաս (Պիտեր)
  • Օրիորդ Գվազդաուսկաս (Պիտերի ուսուցիչը)
  • Օրիորդ Քոլեյ (Հատուկ ուսուցիչ)

Սյուժե խմբագրել

Դաունի համախտանիշով հատուկ կարիքավոր տղան՝ Պիտեր Գվազդաուսկասը հաճախում է ավանդական դպրոց՝ պարբերաբար զարգացող աշակերտների հետ։ Սկզբնապես գտնվում էր հատուկ դպրոցում՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ։ Պիտերը սովորում է ավանդական դպրոցում, քանի որ ըստ դաշնային օրենքի, հատուկ կարիքներ ունեցող ուսանողները պետք է կրթվեն ավանդական դպրոցներում՝ պարբերաբար զարգացող ուսանողների հետ։

Պիտերի ուսումնական տարվա առաջին կիսամյակը լավ չի ընթանում, քանի որ դրսևորում է վատ վարքագիծ՝ աղմկում է, պտտվում հատակին և վիրավորում համադասարանցիներին։ Սակայն հունվար ամսին Պիտերը բարելավում է վարքագիծը և լավ ավարտում ուսումնական տարին։ Ողջ տարվա ընթացքում կատարված բարելավումների շնորհիվ, Պիտերը դպրոցի վերջին օրը դասընկերների առաջ պարգևատրվում է բացառիկ աշակերտ լինելու համար։

Շարունակություն խմբագրել

2001 թվականին Պիտերն ավարտում է։ Արդյունքը Պիտերին հետևում է միջնակարգ դպրոցում, ավագ դպրոցում և ավագ դպրոցի ավարտական շրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The 65th Academy Awards (1993) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «New York Times: Educating Peter». NY Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել