Պիմեն Զարդարյան

հայ բանասեր

Պիմեն Զարդարյան (1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր։

Պիմեն Զարդարյան
Դիմանկար
Ծնվել է1881
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանասեր

Ծնվել է Կ. Պոլսում։ Որդին է թղթավաճառ, տպարանատեր Գևորգ Զարդարյանի։ 1901 թվականին եղբոր՝ Վահան Զարդարյանի հետ հիմնել է հայտնի Զարդարյան գրավաճառանոցը, որն ունեցել է նաև հրատարակչական գործունեություն և 1923 թվականից հետո շարունակել է իր գոյությունը երկու ճյուղավորումով՝ Կահիրեում և Պոլսում։ Պոլսինը ղեկավարել է Պիմեն Զարդարյանը։ Պոլսահայ մամուլում, տարեգրքերում տպագրել է պատմա-բանասիրական բնույթի մի շարք հոդվածներ, գերազանցապես կապված հնօրյա Պոլսի հայկական մշակույթի հետ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 320.