Պիետա (Միքելանջելո)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պիետա (այլ կիրառումներ)
Պիետա (Միքելանջելո) (իտալերեն - pjeˈta -«ողբ»), Միքելանջելո Բուոնարրոտիի ստեղծագործությունը, որը գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։
Պատմություն
խմբագրել«Քրիստոսի ողբը» երիտասարդ քանդակագործի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ 1496 թ., երբ քսանմեկամյա Միքելանջելոն մեկնեց Հռոմ ի դեմս մի մեծահարուստ բանկիրի և հնությունների կոլեկցիոներ Յակոպո Գալլիի՝ ձեռք բերեց մի հարուստ հովանավոր։ Նրա օգնությամբ Միքելանջելոն կարդինալի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի նա պետք է մեկ տարվա ընթացքում ստեղծեր «Պիետա»-յի տապանաքարը։ Բայց աշխատանքը սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատեց «Պիետա»-յի վրա մոտ երկու տարի։ Կոմպոզիցիան իտալացի քանդակագործի առավել ամբողջական և ներդաշնակ ստեղծագործություններից մեկն է։ Սովորաբար նման քանդակներում օգտագործում են մի քանի կերպարներ, բայց Միքելանջելոն պատկերել է միայն երկուսին՝ մեռած Քրիստոսին և Մարիամ Աստվածածնինը, ով սգում է որդու մահը։ Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է (ըստ Վազարի Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար՝ իր ստեղծածով հիանալու և պատահաբար լսում է երկու այցելուի խոսակցությունն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել։»)։
Վատիկանի «Պիետան» մեկն է այն աշխատանքներից, որը ըստ արվեստաբանների, հանդիսացել է կվատրոչենտոի և Բարձր Վերածննդի ջրբաժանը։ Իտալացի վարպետը վերաիմաստավորել է բարձրագույն մարդասիրության հոգին ավանդական հյուսիսային գոթական քանդակներում պատկերված անկենդան Քրիստոսին մոր գրկում։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կին, ով սգում է կորուստը իր ամենամտերիմ մարդու։ Չնայած երկու խոշոր արձանների միացման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։ Կերպարները խոսում են ինչպես մեկ ամբողջություն, նրանց միացումները հիացնում են իրենց համաձուլվածքով։ Նրանով հանդերձ քանդակում նուրբ հակադրվում են տղամարդը և կին, ողջը և մեռածը,մերկը և ծածկվածը, ուղղահայացը և հորիզոնականը, ինչը կոմպոզիցիային հաղորդում է թեթևակի լարվածություն։ «Պիետան» ծառայում է օրինակ իրեն հաջորդող սրբապատկերների մեկնաբանությունների համար։
Գրականություն
խմբագրել- Hibbard, Howard. Michelangelo (անգլ.).Harper & Row, 1974.
- Pope-Hennessy, John. Italian Renaissance and Baroque Sculpture (անգլ.). — Phaidon, 1996.
- Wallace, William E. Michelangelo; the Artist, the Man, and his Times (անգլ.). — Cambridge: Cambridge University Press, 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետա (Միքելանջելո)» հոդվածին։ |