Շարդինյի, Պիեռ-Օգյուստ (1873-1951) ֆրանսիացի զինվորական, փախգնդապետ, ծնվել է Սոն-է-Լուար դեպարտամենտում։ Ընդունվել է Սեն-Սիրի զինվորական դպրոցը (1893), սովորել է ռուսերեն։ 1902-ին ստացել է զինվորական դպրոցի սպայի դիպլոմ։ 1916-1918 թթ. ծառայել է ֆրանսիական ռազմական միսիայում Ռուսաստանում, որպես փորձագետ։ Թողնում է Բաքուն 1918-ի սեպտեմբերի 15-ին «Բուրյաթ» նավով՝ քաղաքը թուրքական զորքերի կողմից գրավելուց հետո։ Նոյեմբերի 19-ին վերադառնում է Բաքու և նշանակվում Կովկասում ֆրանսիական ռազմական միսիայի ղեկավար։ 1919-20 թթ. Փարիզում մասնակցում է Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին։ 1920-ի փետրվարին վերադառնում է Թիֆլիս Մարտելի ուղեկցությամբ, նշանակվում է Կովկասի գերագույն կոմիսար։ Հրավիրվում է Լոնդոնի կոնֆերանսին Ֆրանսիայի դեսպան Պոլ Կամբոնի կողմից։ Մահացել է 1951 թ. հունիսի 29-ին Փարիզում։

Պիեռ-Օգյուստ Շարդինյի
Ծնվել է1873
Մահացել է1951