Պերքլորվինիլային խեժեր

Պերքլորվինիլային խեժեր, պոլիվինիլքլորրիդի լրացուցիչ քլորմամբ (մինչև 65%) ստացվող նյութերի ԽՍՀՄ-ում ընդունված առևտրական անվանումը։

ՀատկություններԽմբագրել

Ջերմապլաստիկ նյութեր են, ոչ դյուրավառ։ Ավելի ջերմակայուն են, քան պոլիվինիլքլորիդը (ՊՎՔ), որը քլորված է 56,8%-ով։ Պերքլորվինիլային խեժերը ավելի լավ են լուծվում ացետոնում (30%), քլորաֆորմում, բենզոլում, դիքլորէթանում և այլ օրգանական լուծիչներում։

Սպիրտներում չեն լուծվում։ Կայուն են թթուների, ալկալիների, օքսիդիչների և այլ նյութերի նկատմամբ։ ՊՎՔի (մոլային զանգվածը՝ 40-80 հազար) քառաքլորէթանային, քլորբենզոլային և այլ լուծույթներից ստանում են 62,5-64,5 %-ով քլորված ջերմակայուն

Պերքլորվինիլային խեժեր, որոնք սկսում են քայքայվել միայն 90 °C-ից բարձր տաքացնելիս։

ԿիրառությունԽմբագրել

Այդ Պերքլորվինիլային խեժերը օգտագործվում են պոլիվինիլքլորիդային մանրաթելեր ձգելու և լաքեր պատրաստելու համար։ 64-6 5% քլորված ՊՎՔ ավելի ջերմակայուն են, սակայն քիչ են լուծվում։

Օգտագործվում են ագրեսիվ հեղուկների համար ավազաններ, անոթներ և խողովակներ պատրաստելու համար և քիմիականան մեքենաշինության մեջ։

ՍտացումԽմբագրել

Ստացվում են փոշիացված պերքլորվինիլային խեժերի և նրա կախույթի քլորմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 287