Պերմանգանաչափություն, գերմանգանատաչափություն, քանակական քիմիական վերլուծության տիտրաչափական եղանակ, որը հիմնված է կալիումի պերմանգանատը՝ KMnO4, որպես օքսիդիչ օգտագործելու վրա։ Ստանդարտ աշխատանքային լուծույթները վառ գունավորված են (կարմրամանուշակագույն) և տիտրման վերջնակետը որոշելու համար հատուկ ինդիկատորների կիրառումն անհրաժեշտ չէ։ Քանի որ KMnO4-ը հատկապես լույսի և վերականգնիչների ազդեցությամբ մասնակի քայքայվում է և առաջացած MnO2-ն արագացնում է քայքայումը, նրա լուծույթը նախ ֆիլտրում են և տիտրելուց հետո պահում մուգ գույնի մաքուր սրվակներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 275