Պետր Սեմենովիչ Գլուխով (էրզ.՝ Глуховонь Петр Семенович, դեկտեմբերի 26, 1897(1897-12-26), Maliye Karmaly, Բուինսկի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1979(1979-02-07), Մագնիտոգորսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի գրող։ Մորդովիայի առաջին լրագրողներից։

Պետր Գլուխով
ռուս.՝ Пётр Семёнович Глухов
Ծնվել էդեկտեմբերի 26, 1897(1897-12-26)
ԾննդավայրMaliye Karmaly, Բուինսկի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 7, 1979(1979-02-07) (81 տարեկան)
Մահվան վայրՄագնիտոգորսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանQ29907227?
ԿրթությունԿազանի ուսուցչական սեմինարիա
Մասնագիտությունգրող

ԿենսագրությունԽմբագրել

Պետր Սեմենովիչ Գլուխովը ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 26-ին Սիմբիրսկի նահանգի Բուինսկի շրջանի Մալիե Կարմալի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Կազանի ուսուցչական սեմինարիան, 1930 թվականին՝ արդյունաբերա տնտեսագիտական ինստիտուտը։ 1926-1927 թվականներին եղել է առաջին համամորդովական «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթի խմբագիր։ Այստեղ հրապարակել է տարբեր տնտեսագիտական հարցերով հոդվածներ և ակնարկային ստեղծագործություններ։ 1931 թվականից բնակվել է Մագնիտոգորսկ քաղաքում, մինչև թոշակի անցնելն աշխատել է մետալուրգիական կոմբինատում։ Քաղաքացիական պատերազմի մասնակից է։ Գրական ստեղծագործությամբ սկսել է զբաղվել քսանական թվականների վերջերից։ Նրա «Кедровой пештть» («Մայրիի ընկույզներ », 1928) պատմվածքը մտավ մորդովական գրականության ոսկե ֆոնդը, որի հիմքում ընկած են Սիբիրի մորդովական գյուղում Քաղաքացիական պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները։ Գլուխովը ցուցադրում է կյանքի նորացմանն ուղղված գյուղացիների ձգտումը։ Ստեղծագործության սյուժեն դինամիկ է, պատմվածքը գրելիս լայնորեն օգտագործվել են մորդովական ժողովրդական բանավոր ստեղծագործության պոետիկան, որը մատչելի է և գրվել է հեշտությամբ ընկալվող լեզվով։ Ստեղծագործությունը դարձավ քրեստոմատիական և սկսած 30-ական թվականներից այն ընդգրկվեց դպրոցական դասագրքերում։ 1954 թվականին Ա. Կրեմենսկու թարգմանությամբ պատմվածքը լույս տեսավ ռուսերեն։ Էրզյան-մորդովական դպրոցների 9-րդ դասարանների համար «Մայրենի գրականություն» («Тиринь литература») քրեստոմատիայում ընդգրկվել է Գլուխովի «Քամու հետևից» («Варма мельга») պատմվածքը։ 2003 թվականին Մորդովյան գրքի հրատարակչությունում հրատարակվել է «Մայրի ծառի ընկույզներ» («Кедровой пештть») պատմություններն ու հիշողությունները[1][2]։

Մահացել է 1979 թվականի փետրվարի 7-ին։ Թաղված է Մագնիտոգորսկ քաղաքում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Глухов Петр Семенович
  2. Петр Семенович Глухов. Чачома чистэнзэ 110 иетненень // «Сятко». – 2007. – № 12. – С. 69-79.
  3. «Мемориал - Глухов Петр Семенович : Международная система поминовения усопших»։ skorbim.com։ Վերցված է 2019-05-06 

ԳրականությունԽմբագրել

  • Глухов Петр Семенович // Брыжинский А. И., Пашутина О. В., Чернов Е. И. Писатели Мордовии: биобиблиографический справочник. — Саранск: Мордовское книжное издательство, 2001. — С. 14-145.(ռուս.)