Պետրուցցիի տուն (Տագանրոգ)

Պետրուցցիի տուն (ռուս.՝ Дом Петруцци), տարածաշրջանային նշանակության հուշարձան[1], որը գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Տուրգենևի նրբանցք, 35 հասցեում[2]։

Պետրուցցիի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1870
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Տուրգենևի նրբանցք, 35 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1870 թվականին[1]։ Մինչև 1880-ական թվականները տունը թուրքահպատակ Դմիտրի Կարաուզիի սեփականությունն էր։ Այնուհետև սեփականատերը փոխվել է. տունն անցել է շտաբս-կապիտանի տիկնոջը` Անտոնինա Յաբլոնսկայային։ 1907 թվականի դրությամբ տանը գործում էր Տագանրոգի գործակատարների մասնագիտական ընկերությունը։ Նախկին սեփականատեր Անտոնինա Յաբլոնսկայան, որն անհայտ պատճառներով վաճառել էր ունեցվածքը, միևնույն է, մնացել էր այստեղ ապրելու կյանքի մնացած տարիներին։ Նրան խնամում էր նրա նախկին բակապանը[3]։

1910 թվականին տան սեփականատեր է դարձել Դեսպինա Պանագիոտովնա Պետրուցցին։ Նրա ամուսինը` Անաստասի Կոնստանտինովիչ Պետրուցցին, հեռավոր նավարկության ազատ ղեկապետ էր։ Պետրուցցիների ընտանիքում կար երեք երեխա` Վասիլին, Մարիան և Եվգենյան[3]։

1912 թվականին Տուրգենևի նրբանցք, շենք 35-ում գործել է Տ. Դ. Պրիզի կոշիկի արհեստանոցը։ Իսկ 1941 թվականին այստեղ սկսել է աշխատել № 20 մանկապարտեզը։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ է այն գտնվել այս շենքում, թեև 1946 թվականի դրությամբ այն դեռ գործում էր։ Առաջին հարկում, կիսանկուղային տարածքում, եղել են ննջասենյակները, երկրորդում գործել է պարապմունքների սենյակը[2]։

2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ շենքը տարածաշրջանային նշանակության հուշարձան էր, որոնք հաշվառված են Ռոստովի մարզի վարչակազմում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Памятники регионального значения, находящиеся на учете в Администрации Ростовской области на 1 января 2009 года
  2. 2,0 2,1 «Дом 35». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  3. 3,0 3,1 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0