Պետրոս I-ի հուշարձան (Սոչի)

Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I), ռուսական կայսր Պետրոս I-ին նվիրված հուշարձան, որը գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանում։

Picto infobox architecture.png
Պետրոս I-ի հուշարձան
Памятник Петру I (Сочи).jpg
Պետրոս I-ի հուշարձանը
Կոորդինատներ43°34′56″ հս․ լ. 39°43′07″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՍոչի
Կառուցվել է2008
Կառուցել էՎ. Զվոնով, Ա. Բուտաև

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է Սոչիի նախկին քաղաքապետ Վիկտոր Կոլոդյաժնիին[1]։ Հուշարձանը բացվել է 2008 թվականի մայիսի 1-ին՝ նավամատույցի հրապարակում։

  Ռուսական նավատորմի ստեղծման գաղափարը պատկանում է Պետրոս I-ին։ Սոչիի ծովափը Ռուսաստանի ամենահարավային ֆորպոստն է։ Հետևաբար, բարեփոխիչ կայսեր հուշարձանը գտնվում է նավահանգստի դիմաց։
- Վյաչեսլավ Զվոնով, հուշարձանի հեղինակներից մեկը
 


ՆկարագրությունԽմբագրել

Բրոնզե հուշարձանի բարձրությունը 5,5 մետր է պատվանդանի հետ (ֆիգուրի բարձրությունը՝ 3,4 մետր)։ Ձուլվել է Մինսկի (Բելառուս) գործարանում։ Քաշը 5 տոննա է։ Նախագիծը հովանավորել է Է. Կագոսյանը։

Հուշարձանի հեղինակներն են Սոչիից քանդակագործներ, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամներ Ալեքսանդր Բուտաևը և Վյաչեսլավ Զվոնովը[2]։ Նրանք հուշարձանի վրա աշխատել են չորս ամիս։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «В Сочи открыт памятник Петру I»։ 2008-05-01։ Վերցված է 2018-04-12 
  2. «В Сочи открыли памятник Петру I»։ Interfax.ru (ru-RU)։ 2008-05-01։ Վերցված է 2018-04-12 

Արտաքին հղումներԽմբագրել