Պետրոս Ատրունի (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ատրունի (այլ կիրառումներ)

Պետրոս Ատրունի (1883, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1944), հայ կրթական գործիչ։

Պետրոս Ատրունի
Դիմանկար
Ծնվել է1883
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1944
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Մասնագիտությունմանկավարժ

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Պերպերյան վարժարանում, ավարտել է 1900 թվ ականին, սովորել Պոլսի համալսարանի մաթեմատիկայի բաժնում։ Երկար տարիներ դասավանդել է հայ և օտար վարժարաններում, այդ թվում Կենտրոնական վարժարանում, որի տնօրենն է եղել 1928-1933 թվականներին։ Հեղինակ է թվաբանական մի շարք դասագրքերի, ինչպես «Ամբողջական դասընթացք թվաբանության», «Մանկական ընթացք» Ա և Բ տարի (1912), «Տարրական դասընթացք» Ա և Բ տարի (1912), «Թվաբանություն տարրական և միջին դասընթաց» (1921), նույնի «Բարձրագույն դասընթաց» (1921) գրքերի[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 137.