Պետրոս-Պողոս եկեղեցի (Ստարոչերկասկայա)
Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի եկեղեցի (ռուս.՝ Церковь святых апостолов Петра и Павла), եռամաս ուղղափառ եկեղեցի՝ ի պատիվ սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Ստարոչերկասկայա (մինչև 1805 թվականը՝ Չերկասկ) գյուղում (հասցեն՝ Խորհրդային փողոց, 27)։
Պետրոս-Պողոս եկեղեցի ռուս.՝ Петропавловская церковь | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ստարոչերկասկայա |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1751 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Անվանված | Feast of Saints Peter and Paul? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1751 |
Առաջին հիշատակում | 1692 |
Church of Saints Peter and Paul in Cherkassk Վիքիպահեստում | |
петро-павловский.рф |
Պատմություն
խմբագրելՉերկասկում Պետրոսի և Պողոսի առաջին փայտե փոքրիկ եկեղեցու մասին հիշատակումը թվագրվում է 1692 թվականով։ 1744 թվականի քաղաքային հրդեհից հետո կայսրուհի Ելիզավետա Պետրովնան 1749 թվականին տեղի ատաման Դանիլա Եֆրեմովին նոր տաճար կառուցելու համար ուղարկեց տասը որմնադիրների և սվաղող բանվորների, որոնք շատ արագ ավարտեցին շինարարությունը[1]։ Արդեն 1751 թվականին տեղի է ունեցել պատարագ՝ տաճարի և Հովհան Ռազմիկի պատվին կողմնասեղանի բացման կապակցությամբ։
Նոր օծված եկեղեցում նույն թվականին կնքվել է փառապանծ ատաման Մատվեյ Պլատովը։ 2013 թվականի օգոստոսին եկեղեցու պատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[2].
Այստեղ Պետրոս-Պողոս եկեղեցում 1753 թվականին կնքվել է Մատվեյ Իվանովիչ Պլատովը՝ Դոնի զորքի ատամանը, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոսը, հեծելազորի գեներալը։ |
Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը փակվեց և սկսեց անկում ապրել։ 1970-ական թվականներին շենքի վիճակը դարձավ ողբալի. բացակայում էին գմբեթը և կողմնասեղանները, իսկ զանգակատունն ամբողջովին քանդվել էր։ Պետրոս-Պողոս եկեղեցու վերականգնումը սկսվել է դեռևս 1975 թվականին, բայց բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով կանգ է առել։ Աշխատանքները վերսկսվել են 2004 թվականին՝ մարզային վարչակազմի հատկացրած միջոցներով։ Մինչև 2008 թվականն ավարտվել է հարդարման աշխատանքների մեծ մասը։
Տաճարը գործող է, այստեղ էքսկուրսիաներ են կազմակերպում Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոցի աշխատակիցները[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Петропавловская церковь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ В Старочеркасске открыли мемориальную доску Матвею Платову
- ↑ «Старочеркасский историко-архитектурный музей-заповедник: экскурсии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.