Բենցե Պետեր (հունգ.՝ Péter Bence, սեպտեմբերի 5, 1991(1991-09-05), Դեբրեցեն, Հունգարիա), հունգարացի դաշնակահար, երգահան, սաունդ-դիզայներ։ 2012 թվականի հունվարին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես մեկ ստեղնի կրկնվող արագությամբ սեղմում կատարող (765 նոտա մեկ րոպեում)[1][2][3]։

Պետեր Բենցե
Բնօրինակ անունհունգ.՝ Péter Bence
Ծնվել էսեպտեմբերի 5, 1991(1991-09-05) (32 տարեկան)
Դեբրեցեն, Հունգարիա
Երկիր Հունգարիա
Մասնագիտությունդաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ (2015)
Կայքpeterbence.com

Դաշնամուր է սկսել նվագել բավականին վաղ տարիքից, իր առաջին ստեղծագործությունը գրելն ավարտել է յոթ տարեկան հասակում։ 2004 թվականին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որը կրում է Green Music անունը[3]։ Նույն թվականին երրորդ տեղն զբաղեցրել Դյորդ Ֆերենցիի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում։

2008 թվականին թողարկել է իր երկրորդ ձայնասկավառակը, որը կրում է Nightfall անվանումը[4]։ 2010 թվականին ընդունվել է Մասաչուսեթս նահանգում գտնվող Բերքլիի երաժշտական քոլեջ «Ֆիլմերի համար երգեր» և «Էլեկտրոնային արտադրություն և դիզայն» մասնագիտացումներով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Most piano key hits in one minute // [Guinness World Records Official Web].(Ստուգված է 30 Հոկտեմբերի 2015)
  2. Berklee Student is World’s Fastest Pianist // Berklee. — 2012.(Ստուգված է 30 Հոկտեմբերի 2015)
  3. 3,0 3,1 Bence Peter: So haut der Turbo-Pianist für Michael Jackson in die Tasten // Klatsch-tratsch.de. — 2015. Архивировано из первоисточника 11 Օգոստոսի 2017.(Ստուգված է 30 Հոկտեմբերի 2015)
  4. 4,0 4,1 Bence // Bence Peter : [official web].(Ստուգված է 15 Նոյեմբերի 2015)

Արտաքին հղումներ խմբագրել