Պեսչանոկոպսկի շրջանի պատմագավառագիտական թանգարան

Պեսչանոկոպսկի շրջանի պատմագավառագիտական թանգարան (ռուս.՝ Историко-краеведческий музей Песчанокопского района), թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Պեսչանոկոպսկոյե գյուղում։

Պեսչանոկոպսկի շրջանի պատմագավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊեսչանոկոպսկոյե
Հիմնադրվել է1984
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պեսչանոկոպսկի շրջանի պատմության թանգարանը ստեղծվել է 1984 թվականի մարտի 4-ին կոոպերատիվ հիմունքներով` հիմնադիր անդամների` շրջանի կոլտնտեսությունների, խորհրդային տնտեսությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների կողմից` բնակչության ակտիվ օգնությամբ, և ի սկզբանե ենթարկվում էր ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին։ 2001 թվականին վերակազմավորվեց պատմագավառագիտական շրջանային թանգարանի[1], իսկ 2002 թվականին՝ Պեսչանոկոպսկի շրջանի պատմագավառագիտական թանգարանի[2]։ 2003 թվականին թանգարանը ստացավ մշակույթի համայնքային հաստատության[3], իսկ 2010 թվականին՝ մշակույթի համայնքային հիմնարկի բյուջետային հաստատության կարգավիճակ[4]։

Ներկայումս թանգարանում գործում է 4 ցուցասրահ. թիվ 1` «Կենցաղային իրեր», Դահլիճ, թիվ 4` «Խիզախության և փառքի սրահ» (նվիրված է թիկունքի աշխատավորներին), № 5` «Հայրենական մեծ պատերազմ»։

Գավառագիտության Ռոստովի մարզային թանգարանում ատրիբուցիայի անցկացումից և Դոնեցկի ազգային համալսարանի պրոֆեսոր Ա. Վ. Եվգլևսկու հետազոտությունից հետո թանգարանային «Պոլովեցկի քարե արձան, X դար» առարկան գրանցվեց «Քարե արձանների համաշխարհային ցուցակում»։

2008 թվականի հուլիսի 1-ին Զանգվածային հաղորդակցության, կապի և մշակութային ժառանգության պահպանության վերահսկողության դաշնային ծառայության Ռոստովի մարզի վարչությունը բացահայտել է թանգարանի հիմնական ֆոնդի 19 առարկաների (Հայրենական մեծ պատերազմի և խորհրդային ժամանակաշրջանների շքանշանների և մեդալների) անհետացման փաստը[5]։

2016 թվականին թանգարանային 550 առարկաներ ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության թանգարանային ֆոնդի ոչ պետական հատվածում[6]։

Հասցե խմբագրել

Թանգարանի հասցեն. 347570, Ռոստովի մարզ, Պեսչանոկոպսկի շրջան, գյուղ Պեսչանոկոպսկոյե, Դպրոցական փողոց, տուն 1։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Главы Администрации Песчанокопского района № 1163 от 19.12.2001 года
  2. Постановление Главы Администрации Песчанокопского района от 8 мая 2002 года
  3. Постановление Главы Администрации Песчанокопского района № 672 от 27.05.2003 «О создании Муниципального учреждения культуры „Историко-краеведческий музей Песчанокопского района“»
  4. Постановление Главы Песчанокопского района № 591 от 2010 года «О переименовании Муниципального учреждения культуры „Историко-краеведческий музей Песчанокопского района“ в муниципальное бюджетное учреждение культуры „Историко-краеведческий музей Песчанокопского района“ и об утверждении его Устава»
  5. Выявлена пропажа из фондов МУК «Историко-краеведческий музей Песчанокопского района» орденов и медалей времен советского периода
  6. «Приказ Министерства культуры РФ № 2271 от 10 октября 2016 г. «О включении в состав негосударственной части Музейного фонда Российской Федерации музейных предметов, являющихся собственностью муниципального образования „Песчанокопский район"»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել