Պարսից ժողով (615/616), Տիզբոնի եկեղեցական ժողով, հրավիրել է Սասանյան արքա Խոսրով երկրորդ, Երուսաղեմի նվաճումից հետո՝ պարսկահպատակ քրիստոնյաների մեջ դավանական միասնություն հաստատելու նպատակով։ Հայաստանից ժողովին մասնակցել են Մամիկոնեից Կոմիտաս եպիսկոպոսը (վերադարձից հետո՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոս) և Ամատունյաց եպիսկոպոսը։

Ժողովին քննարկված հարցերը

խմբագրել

Արծարծվել են նաև դավանական հարցեր։ Ժողովի ընթացքի, ընդունած որոշումների և Պարսից արքայի դիրքորոշման վրա մեծ ազդեցություն են գործել Պարսից թագուհին, ուղղափառ ասորուհի Շիրինը, արքունի ուղղափառ դուրուստպետ (բժշկապետ) Գաբրիել Շիգգարացին և Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունին։ Հայաստանից Պարսից ժողովին մասնակցել են Մամիկոնեաց Կոմիտաս եպիսկոպոսը (վերադարձից հետո՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոս) և Ամատունյաց Մատթեոս եպիսկոպոսը։ Ուղղափառ Գաբրիել բժշկապետը Շիրին թագուհու միջոցով այնպիսի ազդեցություն է ձեռք բերել եկեղեցական խնդիրներում Պարսից պետության մեջ, որ ամեն կերպ աշխատել է բոլորովին ոչնչացնել նեստորականությունը և հաստատել արևելյան ուղղափառությունը։

Նեստորականներին, որոնք մի քանի տարի չունեին կաթողիկոս, Պարսից ժողովում ոչ միայն չի հաջողվել իրավունք ստանալ իրենց համար կաթողիկոս ընտրելու, ինչը ժողովի գլխավոր խնդիրն էր, այլև Գաբրիել բժշկապետի դրդմամբ թագավորը նրանց գլխավորներին բանտարկել է, իսկ նեստորական նշանավոր աստվածաբան Գեորգ Իզալացուն՝ խաչել։

Գաբրիել բժշկապետին, սակայն, չի հաջողվել իր ուզած մարդուն նեստորական եկեղեցու կաթողիկոս դարձնել, ինչպես նրան լիազորել էր Խոսրով II-ը։ Պարսից ժողովին ներկայացվել է Հայ եկեղեցու Հավատո գիրը կամ Դավանության թուղթը, որ գրել էր Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը։ Երկար վիճաբանություններից հետո ընդունվել են միայն երեք տիեզերական ժողովները, մերժվել է Քաղկեդոնի ժողովը, ինչպես նաև նեստորականությունը։ Հայ եկեղեցու դավանանքը Պարսից տերության սահմաններում ճանաչվել է ուղղափառ դավանություն։

Ժողովին ներկայացվել է Հայոց եկեղեցու հավատո գիրը կամ դավանության թուղթը։ Երկար վիճաբանություններից հետո ընդունվել են միայն Տիեզերական առաջին 3 ժողովները, մերժվել է քաղկեդոնականությունը, ինչպես նաև նեստորականությունը։ Խոսրով երկրորդի հրամանով Պարսից տերության սահմաններում պաշտոնական է ճանաչվել միաբնակությունը։ Հայ պատմիչ Սեբեոսը գրում է, որ ժողովի ընթացքի վրա մեծ ազդեցություն են գործել պարսից թագուհին՝ ասորուհի միաբնակ Շիրինը և Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 207  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: